Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյանը չի ընդունել սպանության նախապատրաստության մեղադրանքը

Սեպտեմբեր 18,2013 10:44

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքագետ, քաղաքական գործիչ եւ գործարար Արկադի Վարդանյանի

գործով նախաքննությունն ավարտված է, եւ օգոստոսի 29-ին գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։

Արկադի Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 18-ին, իր ընկերոջ՝ Արսեն Ավետյանի հետ։ Երկուսին էլ կասկածում էին Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանին թունավորելու փորձ կատարելու մեջ։

Այդ օրերին քննչական շրջանակից չճշտված լուր սպրդեց, թե Արկադի Վարդանյանն ու Արսեն Ավետյանը գումարի կարիք ունեին եւ, իբր, փորձել էին համոզել Արսեն Ավետյանի տարեց հորը՝ վաճառել իր երեւանյան բնակարանը եւ վաճառքից գոյացած միջոցներն իրենց տալ, բիզնես նպատակներով օգտագործելու համար։ Սակայն Արսենի հայրը չի համաձայնել եւ կասկածելով, որ որդին ու նրա ընկերը փորձել են իրեն թունավորել, հայտնել է այս մասին «ուր պետք է»։ Այս տեղեկությունները պաշտոնական հաստատում չստացան, իսկ վարույթն իրականացնող մարմինը՝ ԱԱԾ քննչական վարչությունը, թեեւ խոստացել էր իրազեկել հանրությանը հետաքրքրող եւ քաղաքական հնարավոր կոնտեքստ ունեցող ու շահարկման մեծ հնարավորություն ընձեռող այս քրեական գործի քննության վերաբերյալ, հետագայում, սակայն, ոչ մի տեղեկություն չհրապարակեց, բացի մեկից՝ որ Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրված Քրօր. 35-104 հոդվածներով՝ մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստության համար։

Այս մեղադրանքը Վարդանյանն առայսօր չի ընդունել։ Այս մասին մեզ հայտնեց նրա փաստաբան Գայանե Գալոյանը։ «Կարծում ենք, որ մեղադրանքը ճիշտ չէ։ Ըստ մեղադրանքի, Ավետյանը ցանկացել է իր հորը թունավորման ճանապարհով սպանել, բայց հայրը բողոք չունի։ Նա սկզբում ներկայացել է բողոքով, բայց հետո ասել է, որ չի հավատում, որ իր տղան նման բան կաներ»,- ասում է Գայանե Գալոյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30