ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Մաքսային և Եվրասիական միությանն անդամակցելով` Հայաստանը լուծում է իր լինելիության խնդիրը, ինչպես 1918-20 թվականներին: Մի կողմ թողնենք 1918-20 թվականները, ներկայիս ժամանակահատվածը այդ թվականների հետ համեմատելու փորձերը, որով մի քանի օր առաջ էլ աչքի ընկավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` տեղի ունեցածը համեմատելով Բաթումի պայմանագրի հետ, իհարկե մի փոքր այլ կոնտեքստում, քան Արմեն Ռուստամյանի համեմատությունն է:
Անցյալի հետ համեմատությունները պրակտիկ քաղաքականության առումով, մեղմ ասած, անհարկի են` այն պարզ պատճառով, որ հսկայական են տարբերությունները 20-րդ և 21-րդ դարասկզբի միջև: Տեխնոլոգիաները 21-րդ դարում փոխվում են ոչ թե տարիների, այլ օրերի հաշվարկով: Իսկ ընդհանրապես 20-րդ դարասկզբի իրադարձություններն ու գործողությունները թողնենք պատմաբանների քննարկմանը: Քաղաքական գործիչները լավ կանեն ավելի շատ խոսեն և առաջարկներ անեն ներկայիս խնդիրների վերաբերյալ` մի կողմ թողնելով նաև դասախոսա-տեսաբանական գործունեությունը: Մի կողմ թողնենք նաև այն, որ լինելիության մասին ասում է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
Նույնը, տարբեր երանգներով, կարող են ասել Հայաստանի խորհրդարանում հավաքված, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի ճնշող մեծամասնությունը: Նրանք այլ կերպ չեն կարող արդարացնել իրենց կրավորական կեցվածքը Հայաստանի կապիտուլյացիայի հանդեպ: Այդ կապիտուլյացիան տեղի ունեցավ նաև իրենց կրավորականության, կուսակցական շահամոլության, պալատական գործարքների մեջ ներքաշված լինելու արդյունքում: Եվ բնական է, որ այսօր լինելիությունը լավագույն արդարացումն է, որ կարող է բերվել՝ լինելիության հարց է, և դրա համար մենք դեմ չենք:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում