Թուրքիայի Խոջաելի քաղաքում շարունակվող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության հինգերորդ տուրում տղաների պայքարին մասնակցող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը (նկարում) եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը կարեւոր միավորներ վաստակեցին:
Վահեն պարտության մատնեց Ժերադ Դոկենային եւ 3,5 միավորով բարձրացավ 23-րդ հորիզոնական, իսկ Սամվելը առավելության հասավ Պեդրո Նեւեսի նկատմամբ եւ այժմ արդեն 44-րդն է:
Աղջիկների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը միավորը բաժանեց Կրիշնա Անժանայի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ