Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-վարչապետ պատերազմը չսկսված ավարտվել է. ՀՅԴ-ն զրպարտե՞լ է վարչապետին

Սեպտեմբեր 17,2013 23:07

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին՝ կեղտոտ բամբասանքներ պատվիրելով: Այսօր Aravot.am-ը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ այդ պատերազմն ավարտվե՞ց, թե՞ չէ: Նա պատասխանեց. «Պատերազմը ոնց որ թե չսկսված ավարտվեց: Վարչապետն իր ելույթով, մեկնաբանություններով հերքեց այն, ինչ նախապես ասվել էր: Եթե մարդը հերքում է, ի՞նչ պատասխանեինք»:

Մեր հարցին՝ փաստորեն իր անունը հանիրավի՞ եք տվել, զրպարտե՞լ եք վարչապետին՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չէ, հանիրավի չենք տվել: Խոսքը հետեւյալի մասին է՝ հրապարակումները, որոնք վարչապետի անունից կատարվում էին, հետո ինքը հերքեց, ասեց, որ դրանց հետ կապ չունի»:

Մեր դիտարկմանը, որ վարչապետը հերքում է նաեւ օֆշորային սկանդալի հետ իր կապը, հավատո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Եթե հերքեց, ասեց, որ կապ չունի եւ նման արտահայտություն ինքը չի արել, մենք ոչ թե իր անունը հանիրավի ենք տվել, այլ մենք համոզված էինք, որ դրա հետեւում ինքն է կանգնած: Հիմա, եթե ինքը հերքում է՝ լավ, ապագայում կերեւա: Եթե շարունակվի նման բան՝ կտեսնենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ոնց որ շուն կռվցնող լինեք :))

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30