Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան մեդալ նվաճել, թեեւ շատ մոտ էին կանգնած պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալուն:
Արթուր Ալեքսանյանը (60 կգ քաշային կարգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (84 կգ) քառորդ եզրափակիչ փուլում անհաջողության մատնվելուց հետո, այնուհետեւ, սփոփիչ գոտեմարտերում երրորդ մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունեցան: Սակայն, ավաղ, երկուսն էլ չէին հասցրել անհրաժեշտ չափով վերականգնել ուժերը եւ այստեղ էլ պարտություն կրեցին:
Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականից դեռ գորգ չի մտել 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Երիտասարդ ըմբիշը պայքարի մեջ ներգրավվելու է վաղը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ