Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու սոցապբաժնի նախկին պետը` իր ու Վազգեն Խաչիկյանի փողային հարցերի մասին

Սեպտեմբեր 17,2013 22:55

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Նրանք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, ընդհանուր 87.222.364 դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի և ժառանգվող գումարներ յուրացնելու մեջ: Այսօր ամբաստանյալների հարցաքննություն էր նշանակված, հրապարակվեց սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման պետ Էդուարդ Վարժապետյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա մանրամասներ էր պատմում իր ու Վազգեն Խաչիկյանի փողային հարցերից:

Ըստ Էդուարդ Վարժապետյանի, 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին Վազգեն Խաչիկյանը հանձնարարել է իրեն վերցնել վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման պատասխանատու Ռուբեն Մնացականյանին ու գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանին ու շտապ գնալ Երևան` իր մոտ: Նրանք գնացել են, որտեղ և խորհրդակցություն է տեղի ունեցել: Այնտեղ եղել են վճարային ցուցակները, ու Վազգեն Խաչիկյանը տեղեկացրել է, որ 29 միլիոն դրամ ավել գումար է վճարվել, Արթուրին փաստերով հաստատել է, որ վերջինս խախտում է կատարել:

Այնուհետ Վազգեն Խաչիկյանը հանձնարարել է այդ գումարը անպայման վերականգնել ու ամեն օր զանգահարել, անհանգստացրել է: Ըստ Էդուարդ Վարժապետյանի, Ռուբեն Մնացականյանը 20 միլիոն դրամ է ճարել, որը ինքը, ցելոֆանից տոպրակի մեջ փաթաթելով, տարել, տվել է Վազգեն Խաչիկյանին ու ասել է` «Արթուրը հազիվ հավաքեց»:

Շուրջ 10 օրում 20 միլիոն են հավաքագրել, 2-րդ անգամ էլ 9-ը միլիոնը: Առաջին անգամ Էդուարդ Վարժապետյանը գումարը անձամբ Խաչիկյանին է տվել, երկրորդ անգամ`նրա տեղակալին`Աշոտ Աբրահամյանին: «Դրանից հետո մեկ տարի է անցել ու ես Խաչիկյանին չեմ տեսել, չգիտեմ վերականգնել է 29 միլիոնը, թե ոչ, գնացեք իրենից հարցրեք», – գրել էր Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պետը:

Մանրամասները` վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30