Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատարանը քննեց միմյանց «շուն ու գել» անվանելու հարցը․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2013 20:17

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությանը:

Դեռևս նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին`պահանջելով սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշում կայացնել, քանի որ վերջինս վիրավորել էր Կարեն Եսայանի մոր`Անահիտ Իսկանդարյանի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանին:

Հարություն Սարգսյանը, հակադարձելով Արմեն Մելքոնյանին, ասել էր. «շունն էլ, գելն էլ ես»: Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց որոշում կայացնելիս անկողմնակալ լինել` ի նկատի ունենալով այն, որ նախևառաջ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է վիրավորել Հարություն Սարգսյանի փաստաբանին, վերջինս էլ նրան պատասխանել է: Բացի այդ , փաստաբանը հիշեցրեց, որ տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի կողմից բազմիցս վիրավորական արտահայտություններ են հնչեցվել իրենց հասցեին, սակայն դատարանը որևէ կերպ չի անդրադարձել:

Փաստաբանը հիշեց նաև դատարանում Վարդան Ղուկասյանի հնչեցրած սպառնալիքներն ու վիրավորական արտահայտությունները` ուղղված ամբաստանյալի փաստաբանական կողմին, որի կապակցությամբ, սակայն դատարանը ոչինչ չի ձեռնարկել: «Վարդան Ղուկասյանը եկավ դատարան, դատարանի դահլիճում վիրավորական արտահայտություններ թույլ տվեց, սպառնաց կողմերին, վիրավորեց դատարանին, թողեց ու հեռացավ: Ի՞նչ արեց դատարանը, ասաց` ոչ մի բան չեմ լսել, որ մի բան չեմ տեսել: Այսքանից հետո, հարգելի դատարան, թողնում եմ ձեր հայեցողությանը, շատ ուշադիր կհետևեմ`ինչ որոշում եք կայացնում և կփորձեմ հետևություն անել`որքանո՞վ եք դուք անկողմնակալ, որովհետև մեր նկատառմամբ դուք անկողմնակալ չեք », – ասաց Լուսինե Սահակյանը:

Դատարանը գտավ, որ վիրավորանքները փոխադարձ են եղել ու մերժեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությունը: Արմեն Մելքոնյանը պնդում էր, որ ինքը ոչ մի վիրավորական արտահայտություն թույլ չի տվել, իր խոսքերը խեղաթյուրվել են, սխալ մեկնաբանվել և որ ունի ձայնագրություն, թե ինքն ինչ է ասել դատարանում ու դրանք պատրաստ է տրամադրել լրատվամիջոցներին: Այս կողմը քրեական գործ հարուցելու պահանջով դիմելու է Շիրակի մարզի դատախազին: Այնուհետ անցան տեսաերիզների ցուցադրմանը: Տեսաերիզը դարձյալ բենզալցակայանից էր, դատախազը այն դիտելիս, խնդրում էր ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Կարեն Եսայանի ավտոմեքենայի հետևի մեքենան «Մերսեդես» մակնիշի է, արծաթագույն է, և E դասի է : Մինչդեռ Լուսինե Սահակյանը առարկում էր`նշելով, որ եթե հստակ չգիտեն, ենթադրում են, որ ավտոմեքենան հնարավոր է «Մերսեդես» լինի, ինչպե՞ս հասկացան, որ E դասի է, արծաթագույն է և այլն և այլն: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանը իր հերթին նեղվեց` ասելով, որ ինքը մեքենաների առ ու վաճառքով է զբաղվել, և գիտի, որ E, C, S մակնիշի մեքենաները նույնաոճ են, նույն դիզայնը ունեն: «Հարգելի դատարան, դատախազը էդ ինչի՞ց հասկացավ, որ դա հենց E կլասի է, թող մասնագետ հրավիրեն, որոշեն ինչ կլասի է», ասաց ամբաստանյալը:

Տեսանյութը՝  ԳԱԼԱ հեռուստաընկերության

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30