Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս էր Արկադի Իվանովիչը երկաթ արտահանում

Սեպտեմբեր 17,2013 19:23

«Ինքն իր անցյալից շատ բաներ, հավանաբար, մոռացել է. երբ պատերազմն ավարտվել էր, տղաներից որոշները ծառայության մեջ էին, ոմանք՝ քաղաքացիական գործեր էին անում, Արկադի Իվանովիչը Վազգեն Սարգսյանին խնդրեց, որ իրեն թույլ տա երկաթի արտահանմամբ զբաղվել»,- «Առավոտ»-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

«Ինքը միակ մարդն էր պատերազմի բովով անցած մարդկանցից, ում Վազգեն Սարգսյանը թույլատրեց երկաթ արտահանել»,-հավելեց մեր զրուցակիցը՝ հեգնելով. «Երեւի չափը քի՞չ է եղել, դրա համար էլ ինքը մինչ օրս նեղացած է Վազգեն Սարգսյանից… Արկադի Իվանովիչը, որ տուն էր կառուցում՝ մանրանա՞նք այդ ամենի մեջ: Քանի՞ դրամ է ինքը ծախսել իր տան շինարարության վրա: Սրանք ընդամենը մի քանի, կարելի է ասել, մանր-մունր օրինակներ են»:

 

Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ վերջերս Վազգեն Սարգսյանի մասին բարձրաձայնած կարծիքի եւ գեներալ-պատգամավորների կեցվածքի մասին Գագիկ Մելքոնյանի հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հովիկ says:

    Բոլոր ժամանակներում էլ հերոսները ունեցել են նաեւ իրենց բացասական կողմերը, իսկ մեր ազգի մեջ շատ են օրինակները երբ տարաձայնություններ են առաջանում նշանավոր մարդկանց միջեւ, բայց մեր պատմիչները միշտ էլ խելք ու համեստություն են ունեցել մեզ թողնելու նրանց մասին անբասիր հիշատակ: Սպարապետն Էլ, Կոմանդոսն էլ անկասկած փառքով մտել են հայոց պատմության մեջ, իսկ ուր են մտել նրանց վրա ստվեր գցողները: թուրքից լավ եք պայքարում ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ դեմ

  2. Ստեփան Վարդանյան says:

    Նախ ո՞վ է Գագիկ Մելքոնյանը, իրենից ի՞նչ է ներկայացնում: «Առավոտ»-ը նախ պետք է կողմնորոշվի, թե ումից է հարցազրույց վերցնում: Ես չգիտեմ, թե այդ մարդն ինչպես է գեներալի կոչում ստացել, որովհետև նա ոչ բարոյապես, ոչ էլ մասնագիտորեն դրան արժանի չեր: Դա էլ էր հենց Վազգեն Սարգսյանի սխալներից մեկը, որ էդ տեսակ Քաչ Նազարներին գեներալ էր դարձնում:
    «Առավոտ»-ին կոչ եմ անում նախ գեներալ Մելքոնյանի մասին իր ենթակայությամբ ծառայած զինվորներին ու սպաներին հարցնի, թե ով է Գագիկ Մելքոնյանը, իրենից ինչ է ներկայացնում, ինչ փողեր ինչպես էր աշխատում Արմավիրի զորամասի հրամանատար եղած ժամանակ…

  3. Ruben says:

    Նորմալ երեւույթ է, երբ պատերազմից հետո զինվորը վերադառնում է խաղաղ, քաղաքացիական աշխատանքի: Բայց ինչու՞ պետք է Արկադի Իվանովիչը Վազգեն Սարգսյանին խնդրեր, որ իրեն թույլ տա երկաթի արտահանմամբ զբաղվել: Ո՞վ էր, ինչո՞վ էր զբաղվում այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը, որ պետք է թույլ տար կամ չտար: Օրենքով կամ օրենքի սահմանված կարգով իրավունք ունե՞ր թույլ տալու կամ չտալու: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը վկյում է այն, որ Վազգեն Սարգսյանը օգտագործելով եւ չարաշահելով իր պետական պաշտոնը տնորինում էր երկաթի արտահանման բիզնեսին: Դա խայտառակություն է եւ լուրջ մեղադրանք: Վազգեն Սարգսյանին վարկաբեկող է՞լ ինչ փաստեր ունի Գագիկ Մելքոնյանը (67-иА):

  4. Վարդան says:

    Իսկ ինչու՞ հեռացրեցիք իմ մեկնաբանությունը: Թողեիք մնար, եթե այդքան սիրում եք բոլոր կողմերի կարծիքներն իմանալ, ինչպես որ “վազում” եք գեներալից գեներալ:

    • Եթե մեր կայքում հրապարակման կանոնները չեն խախտվում՝ մենք հրապարակում ենք անխտիր բոլոր մեկնաբանությունները: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:

  5. Ռիտտա says:

    Բռավո Գեներալ Մելքոնյանին և «Առավոտ»- ին: Արկադի Իվանովիչը /Կոմանդոսը/ ստացավ իրեն արժանի պատասխանը:

    • Ստեփան says:

      Ռիտտա, խնդրում եմ մի ծիծաղեցրեք, ի՞նչ բռավո: Ո՞վ է Գեներալ Մելքոնյանը, նրա մականունը Քաջ Նազար էր, ու նրա կերպարը լրիվ համապատասխանում է իր մականվանը: Դուք գիտե՞ք, թե նա ինչով էր ապրում, ինչպես էր զինվորներից գումար աշխատում, կամ ինչպես էր բանակը թալանում զորամասի հրամանատար կամ բանակի թիկունքի պետ եղած ժամանակ: Կամ մի հատ մտածեք նրա ասածների մասին: Ի՞նչ է նշանակում երկաթի գործ անել թուլ տալ: Արդյո՞ք դա ավելի չի պախարակում Վազգեն Սարգսյանին, քանի որ դրանով փաստում է, որ Վազգեն Սարգսյանը անօրինականություններ է թույլ տվել` երկաթի մենաշնորհ ստեղծելով…

  6. Արտավազդ says:

    Ես կարդում եմ ու ամաչում եմ, որ մենք մեր հերոսների հանդեպ այսպես ենք վերաբերվում… Համեմատության համար ասեմ, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում տեղակայված սովետական զորքերի հրամանատարն էր Գ.Կ.Ժուկովը` փառաբանված մարշալը, Խորհրդային Միության միակ քառակի հերոսը… Մի քանի ամսվա ընթացքում նա Գերմանիայից իր հասցեով ուղարկել էր 7 վագոն (յոթ վագոն) գերմանական ընտիր կահույք… Իսկ նրա կնոջ մշտական ուղեկիցները մի քանի ճամպրուկներն էին` ադամանդե զարդերով և թանկարժեք այլ քարերով… (Владимир Успенский – “Тайный советник вождя”, հատոր 2, էջ 872-873): Բայց դրա մասին երբևէ ակնարկ անգամ չի եղել հետպատերազմյան շրջանում…
    Իսկ մեր պատերազմը դեռ չի ավարտվել…

    • anag says:

      Այո, մենք մեծարել չգիտենք, խոնարհվել չգիտենք կենդանի հերոսների առջև: Գուցե ժամանակն է, որ <> սիրելի Կոմանդոս: Կներեք, բայց ցավալի է և փաստ, որ մեր ազգը քննադատել էլ չգիտի, լսել ու տեսնել էլ չգիտի:
      Բոլորս լսել, տեսել, շատերս անձամբ ճանաչում ենք Արկադի Տեր Թադևոսյանին: Անձամբ ինձ միշտ հիացրել է նրա կերպարը և միշտ առիթը բաց չեմ թողել . որպեսզի իմ աշակերտները ավելի մոտիկից ճանաչեն կենդանի լեգենդին:
      Բոլորս գիտենք նրա սխրանքների մասին և նա, իմիջայլոց, այն եզակիներից է, ով իրավունք ունի քննադատելու, բարձրաձայնելու և հորդորելու: Իսկ ով է այդ անհայտ սեյրանամանվելատիպ գեներալը, ինչու պետք է մենք կարդանք կամ լսենք նրա բարբաջանք:
      Իմ խորին հարգանքները Ձեզ, սիրելի Կոմանդոս, Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

  7. Собственно говоря: А судьи кто? Имя и фамилия – Гагик Мелконян – ничего не говорят. Вот и ничегонеговорящее существо пытается быть на устах у всех за счет каких-то своих мелких интриг и недомолвок. Факт остается фактом, чтобы то ни говорили, Аркадий Иванович Тер-Тадевосян – наш герой, герой армянского народа и пользуется всенародной, всеобшей любовью! Невзирая ни на что, он – . высоконравственная личность и не нуждается ни в адвокатах, ни в комментариях разного рода! Всегда и во все времена находятся люди, которые хотят не просто злословить, а прежде всего – самоутверждаться за счет других, в особенности – за счет известных, всенародных любимцев. Как говорится, каждому овощу – свой овощ, а каждому фрукту – свой фрукт!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30