Այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրավիրած ասուլիսում խոսելով արտագաղթի դեմ պայքարի մասին՝ մի քանի անգամ ԶԼՄ-ներին կոչ արեց, որ ագրեսիվ նյութեր չհրապարակեն, դրական երեւույթներին ուշադրություն դարձնեն: Aravot.am-ը պարոն Մինասյանին հարցրեց՝ Դուք է՞լ եք փաստորեն համաձայն Սերժ Սարգսյանի հետ, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են գաղջ մթնոլորտի պատճառով, իսկ գաղջ մթնոլորտի մեղավորները ԶԼՄ-ներն են:
Նա պատասխանեց. «Չէ, համեմատությունը այս պահին առնվազն տեղին չէ, որովհետեւ մեր ծրագրային առաջարկը հետեւյալն է՝ հասարակության մեջ հոգեբանական բացասական գործոնները, որոնք ազդում են, այդ թվում նաեւ արտագաղթի որոշման համար հիմք են հանդիսանում, դրանք հնարավորինս պետք է չեզոքացվեն: Ես ձեզ կոչ չեմ անում ճշմարտությունը չասել, ես ձեզ կոչ չեմ անում կեղծ տեղեկատվություն տալ միայն դրական լույսի ներքո: Ոչ: Ես ասում եմ հետեւյալը, որ եթե ագրեսիան տարածելու, միջավայրում վատ զգալու ուղղությամբ կարող են ազդել ՀՀ քաղաքացու վրա, դրանից պետք է զերծ մնալ: Պե՞տք է քննադատվի խանութում հասարակ վեճը՝ ինչ-որ անձնական: Միջանձնային ագրեսիան պե՞տք է քննադատվի: Ես գտնում եմ, որ պետք է քննադատվի, եւ դրա հիմնական պատասխանատուն ԶԼՄ-ները պետք է լինեն»:
Արծվիկ Մինասյանը կոչ արեց բացասական էներգիա հաղորդող նյութերը նվազեցնել. «Օրինակ, երեխան նստած հեռուստացույցով նայում է, անընդհատ դաժան սպանությունների է ականատես լինում՝ հեռուստասերիալների տեսքով կամ լրատվության՝ այսինչ մարդը մտավ, այսինչ երեխուն մորթեց, մի հատ դանակ են դնում, երեխու կտրած վիզ են դնում: Այդ պահից հետո այդ երեխայից կարո՞ղ եք սպասել, որ ինքը դրական կտրամադրվի: Նույնը նաեւ իշխանությանն է վերաբերվում: Ես ասում եմ՝ չի կարելի իրականությունից կտրված տեղեկատվություն տալ: Մենակ այն բանի համար, որ հակակշռի բացասական տեղեկատվությունը, իշխանությունը ելնում-ասում է՝ գիտեք, գյուղատնտեսության ոլորտում այդքան կարկտահարություն եղավ, բայց ամեն ինչ հոյակապ է, մենք ապահովել ենք այսքանը, սուտ է դա, չէ՞»:
Արծվիկ Մինասյանը հորդորեց լրատվամիջոցներին պատասխանատվություն ստանձնել ու հասկանալ, թե ինչ Հայաստան ենք ուզում՝ իրար մորթո՞ղ, թե՞ պետականության մասին մտածող, բարեկիրթ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Արծվիկ Մինասյանը լրատվամոջոցների օգտին հեգնական կատակ է անու՞մ, թե՛ խմած է: Իսկ եթե ոչ այն և ոչ էլ այն, ապա այդ մարդու մոտ հաստատ մի ծանոթ վիրուս է հայտնվել,՝ ռոբիկա-շեռժիկա-
շաշիկա-լֆիկա-լիսկա-նեմեցա-շմայսային բացիլն է գլուխ բարձրացրել: Երկրի տնտեսությունը խորը
հոգեվարքի մեջ է, որի պատճառները հազար անգամ ասվել է, երբեմն էլ հենց իր կողմից: Հանկարծ
այդ մարդը վեր է կենում ու մեղադրում նրանց, ովքեր ձայն են բարձրացնում այդ մեծ աղետի համար: