Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Դավիթ Սանասարյանին թույլ չեն տվել մասնակցել քաղաքապետի խորհրդակցությանը

Սեպտեմբեր 17,2013 17:29

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին թույլ չեն տվել մասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հրավիրված խորհրդակցությանը: Իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով միջադեպին` Դավիթ Սանասարյանը կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր ճանապարհին քաղաքապետարանի տված տրակտոր-վոլգան հանգեց խաչմերուկի մեջտեղում, որի պատճառով խցանում առաջացավ, ու ես ուշացա մոտ 10 րոպե: Բարձրացա նիստերի դահլիճ եւ քաղաքապետարանի աշխատողը ասեց, որ քանի որ ուշացել եմ, ներս մտնել չեմ կարող, ինքը հատուկ հրահանգ ունի քաղաքապետից, որ իրենից հետո ներս մարդ չի մտնելու…

Աշխատակցին չեմ կարող մեղադրել, որ կատարում է ստալինյան հրամաններ, բայց չեմ հասկանում, էս ո՞ր դարում ենք ապրում, էս ի՞նչ կանոններ են, չեմ հասկանում մի՞թե չեն գիտակցում, որ մենք իրանց ենթակաները չենք, մի՞թե մինչեւ հիմա չհասկացան, որ իրանց հնացած մեթոդները մեր վրա չի տարածվում… Քանի կար ասում էին առանց փողկապի չեք կարող ներս մտնել, հիմա էլ երկաթե վարագույր են քաշում նոր նիստ անում….Քաղաքապետարանը ձեր դուքյանը չի, Մաքսային միությունն էլ չի գալու, որ ստալինյան կարգեր հաստատեք…Հանգստացեք պարոնայք, կյանքն ավելի բազմազան է, քան դուք եք պատկերացնում….»

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը Aravot.am-ի հետ զրույցում միջադեպի հետ կապված ներկայացրեց հետևյալ պարզաբանումը. ««Բարև Երևան» խմբակցությունը ի դեմս ղեկավարի` դիմել էր Երևանի քաղաքապետին` խնդրելով ռոտացիոն սկզբունքով թույլատրել խորհրդակցություններին մասնակցել խմբակցության մեկ անդամի: Քաղաքապետը ընդառաջել էր, և կար համապատասխան թույլտվությունը: Այսօրվա նիստին «Բարև Երևանից» մասնակցել է Արթուր Գասպարյանը , այսինքն` խմբակցության ներկայացուցիչը խորհրդակցությանը ներկա է եղել: Ու թե ինչու էր եկել Դավիթ Սանասարյանը, ինչ հարց էր բարձրացնում, անունը ինչ էր դնում, դա ինձ համար անհասկանալի է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտո says:

    Էս փաստորեն վոլգան խելոք վերցրին?:ՃՃՃ սրանք շուխուր են անում , հետո Բախշյնաը պետական պաշտոնա ստանում, վոլգան վերցնում են…այ Րաֆֆի , Րաֆֆի

  2. Maxim says:

    Էլ վոլգան ինչներին է պետք, երբ Դավիթ Սանասարյանը տեսեք ինչ է վարձել, որպես իրեն համար
    փոխադրամիջոց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30