Բուդապեշտում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքը դժվար է լուսաբանել. ՖԻԼԱ-ի կայքն անասելի ծանր է աշխատում: Սակայն Aravot.am-ը, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ ունի:
Մեր երկու ըմբիշներն էլ հաղթանակով են սկսել: 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/32 եզրափակչում 11:2 միավորների բացահայտ առավելությամբ հենց առաջին մրցափուլում առավելության է հասել չինացի Չունժուն Մաի նկատմամբ, իսկ 84 կգ քաշային կարգում հանդես եկող Մուսա Մուրթազալիեւը ծանր գոտեմարտում (4:4), շնորհիվ վերջին հնարքը կատարելու, հաղթահարել է մոլդովացի Պիոտր Յանուլովի արգելքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ