Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. «Պատասխան են տալու զրպարտությունների համար»

Սեպտեմբեր 17,2013 17:24

«Մենք կոչ ենք անում և պահանջում դադարեցնել երկրի ապակայունացման պլանավորված գործընթացը, մի կողմ քաշվել ու թողնել, որ երկիրը գնա զարգացման միակ ճշմարիտ ընտրած ուղով: Այս պահին Հայաստանին ամենաքիչը գրանտակերների հեղափոխությունն է անհրաժեշտ»,- ասված է  Narod.am կայքի  «Իրականում ո՞վ է Կարո Եղնուկյանը եւ ի՞նչ է ուզում» հրապարակման մեջ: Անդրադարձ կա նաեւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարո Եղնուկյանին, նրա ծնողներին, անձնական կյանքին:

«Ով որ գրել է այդ հոդվածը՝ ուղղորդված է Սամվել Ալեքսանյանի եւ իր աջակիցների կողմից եւ ես չեմ էլ համարում, որ դրան պատասխանելու կարիք կա,- «Առավոտին» այս առնչությամբ ասաց Կարո Եղնուկյանը:- Մենք խոսում ենք օրենքից՝ նրանք խոսում են ուրիշ բաներից, մենք խոսում ենք անօրինականություններից՝ նրանք ասում են, որ ես մասոն եմ, մենք ասում ենք, որ իրենց արածներն անօրինական են՝ նրանք ասում են, որ մենք վարձու ենք, ուղղորդված ենք, լրտես ենք: Իրենք չեն պատասխանում իրենց դեմ դրված մեղադրանքին ու փորձում են ասել, որ աչքիս վրա հոնք կա: Հա կա, հետո՞ ինչ: Քո աչքի վրա էլ կա:

Եվ ի վերջո այդ խոսքերը, գրանտակերներ եւ այլն՝ շահարկված խոսքեր են, իհարկե, նրանք դեռ պատասխան են տալու զրպարտությունների համար, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մենք խոսում ենք անօրինականությունների մասին, իսկ նրանք՝ բամբասանքի, ինչն էլ արվում է, որ հանրության ուշադրությունը կարեւոր հարցից շեղվի:

Ուզում են ինձ բոբո դարձնել ու այս խմբին միացրել են նաեւ Գարեգին Չուգասզյանին, վաղը՝ մեկ ուրիշին էլ կավելացնեն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ https://narod.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պատասխան են տալու ոչ միայն զրպարտանքների համար, այլ նաև հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի,
    այլ սպանությունների, բյուջեն թալանելու և այլ՝ բորենիական վարքի համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30