Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թադեւոսյան. «Ես նման եմ ինքս ինձ»

Սեպտեմբեր 17,2013 17:15

Սերիալների հերոսներն այսօր շատերիս ամենօրյա հյուրերն են: Նրանք իրենց հետ բերում են դեմքեր, որոնց մարդիկ հավատում, սիրում և երկրպագում են հեռուստաէկրաններից այս կողմ: Դավիթ Թադևոսյանը, ով  նույնպես հայտնի դարձավ հեռուստասերիալներից, այսօր վայելում է սիրված ու ճանաչված դերասանի համբավը: Ազնիվ ոստիկանից  մինչև շփացած երիտասարդ… Թերևս շատ-շատերին է հետաքրքրում, թե ով է Դավիթ Թադևոսյանն իրական կյանքում…

Ինչպե՞ս ստացաք «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:

– «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալից հետո խաղացի «Խաղից դուրս» սերիալում: Իրականում աշխատում էի նույն ստեղծագործական թիմի հետ և հենց նրանցից էլ ստացա «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը: Համաձայնվեցի, որովհետև կերպարն ինձ շատ տարբեր և հետաքրքիր  թվաց, բացի այդ՝ ինձ համար նաև հետաքրքիր էր  աշխատել Դիանա Գրիգորյանի հետ:

Դժվա՞ր էր բարի և ազնիվ ոստիկանի կերպարից հետո մարմնավորել հղփացած ու հարուստ «Սպոյի» կերպարը:

-Դժվար էր, իհարկե: Սակայն դերասանի գործն էլ հենց դա է: Մարմնավորել ամենատարբեր կերպարներ և յուրաքանչյուր կերպարում լինել ավելի քան օրգանական:

Ձեզ ավելի հեշտ էր մարմանվորել Սպոյի՞, թե՞ Արամի կերպարը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ոչ մի կերպարն էլ հեշտ չէր: Նրանցից յուրաքանչյուրն էլ աշխատանք էր պահանջում: Եվ առհասարակ, ցանկացած կերպար, որն իսկապես խաղում ես, աշխատանք է պահանջում: Իսկ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր կերպար իր դժվարություններն ունի:

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Ձեր դերասանական խաղի մասին ասել է, որ այն համոզիչ և հուզիչ է: Դուք ինչպե՞ս կգնահատեք Ձեր խաղը:

-Երևի թե չկարողանամ իմ դերասանական խաղին գնահատական տալ: Ասեմ միայն, որ ես իմ աշխատանքն եմ կատարում և փորձում եմ, որ այն լինի հնարավորինս անթերի: Իսկ թե որքանով է դա ինձ հաջողվում, կարծում եմ, պետք է ասեն հեռուստադիտողները:

Մարդկային հատկանիշներով Ձեր մարմնավորած կերպաևներից որի՞ն եք ավելի նման:

-Ես նման եմ ինքս ինձ:  Կարծում եմ՝ իմ մարմնավորած  կերպարներից ոչ մեկին նման չեմ, չնայած, որ նրանք շատ տարբեր են միմյանցից:

Այդ դեպքում ինչպիսի՞ն եք դուք իրական կյանքում:

-Իրականում հանգիստ մարդ եմ: Առօրյաս անցնում է աշխատելով: Ընկերասեր եմ, սիրում եմ շփվել մարդկանց հետ: Սիրում եմ ժամանակս անցկացնել լավ և ուրախ մթնոլորտում:

Ի՞նչ եք կարծում՝ մեր հասարակության մեջ Սպոյի՞ն, թե՞ Արամին նմանվող երիտասարդությունն է գերակշռում:

-Չեմ ուզում լինել ոչ լավատես, ոչ վատատես, մտածելով, որ նրանցից մեկը կարող է գերակշռել մեր հասարակության մեջ: Կարծում եմ՝ երկուսն էլ կան, թե մարդ իր կյանքում որ տեսակին է հաճախ հանդիպում: Ինձ թվում է մեր կյանքում կան և Արամներ, և Սպոներ:

Հեռուստաէկրանին հայտնվելուց հետո փոխվում են շատերը, նրանք կարծես վարակվում են աստղային հիվանդությամբ: Այն անցե՞լ է Ձեր կողքով, թե վարակել է Ձեզ:

-Կստեմ, եթե ասեմ որ չեմ փոխվել: Շրջապատի ուշադրությունն ազդում է քեզ վրա, անկախ ամեն ինչից` դու առաջին հերթին մարդ ես: Բայց չեմ տառապում հիվանդությամբ: Նույնն եմ մնացել ընկերներիս և հարզատներիս համար, իսկ նոր ծանոթություններից փորձում եմ զերծ մնալ:

Շարունակությունը՝ mynews.am-ում

Հեղինակ՝ Հասմիկ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30