Բնապահպանական խումբը նպատակ ունի 50 հազար ծառ տնկել Հայաստանում՝ ի հիշատակ ավտովթարից զոհված հայ զույգի, հայտնում է «Գլենդեյլ Նյուզ Փրես» թերթը:
Սոսե Թոմասյանն ու Ալեն Եկիկյանը մահացել են այս տարվա մայիսի 10-ին՝ Վրաստանում: Դեպքը տեղի է ունեցել նրանց ամուսնությունից ութ ամիս անց: Ամուսնությունից հետո նրանք Լոս Անջելեսից տեղափոխվել էին Հայաստան, որտեղ ներգրավված էին տարբեր ծրագրերում, Ալենն աշխատում էր «Սիվիլնեթ»-ում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:
«Անտառը իրոք խորհրդանշում է կյանքը», – ասել է «Հայաստանում ծառատունկ ծրագիր» կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն և զույգի ընկեր Արեգ Մաղաքյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի 12,5%-ն է անտառապատ, և կազմակերպությունը հույս ունի հասցնել այն 25%-ի:
Չորեքշաբթի օրը խումբը ստացել է 2500 ծառատեսակ՝ ծառերի թիվը հասցնելով
Կարդացեք նաև
12 500-ի:
«Սոսեի և Ալենի համար սա կլինի ապրեցնող և շնչող հիշատակ», – ասել է Վաչե Թոմասյանը՝ Սոսեի եղբայրը, – «Նրանք ավելի գեղեցիկ կդարձնեն աշխարհը դրախտից»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ