Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավստրիացի ուխտավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Սեպտեմբեր 17,2013 16:48

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց մի խումբ ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ ավստրիական «Ֆուրխե» քրիստոնեական շաբաթաթերթի հիմնադիր և հրատարակիչ պրոֆեսոր Հայնց Նուսբաումերի:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ նման ուխտագնացությունները սքանչելի առիթ են ճանաչելու քրիստոնեական այլ երկրներն ու Եկեղեցիները, ինչպես նաև զորացնելու քրիստոնեական եղբայրական հարաբերություններն ու փոխհամագործակցությունը: Նորին Սրբությունը ուխտավորներին ծանոթացրեց նաև Հայ Եկեղեցու պատմությանն ու դարավոր հոգևոր փորձառությանը, ներկայացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությունը կրթական, սոցիալական և քարոզչական ոլորտներում: Միաժամանակ Վեհափառն անդրադարձավ Հայ Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին:
Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց նաև, որ առանձնակի քաղցրությամբ է հիշում Ավստրիան և նրա բարեսեր ժողովրդին, իր հոգում կրում է այնտեղ իր ապրած և ուսանած, ինչպես նաև հովվական ծառայության տարիների ազդեցությունը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու մասնակցությանը կրոնական, միջեկեղեցական ու էկումենիկ երկխոսություններին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30