Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցության ղեկավարի կոչը աղջիկներին . «Զրկվե’ք կուսությունից» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2013 16:39

Մասնագիտությամբ կենսաքիմիկոս, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան եւ եզրահանգել, որ 26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը:

Կուսակցության 33- ամյա ղեկավարը զղջում է, որ կուսությունից զրկվել է միայն անցած տարի, դրա համար որոշել է առաջիկայում կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու քարոզչություն անել:

«Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը, կնոջ մեջ են էմոցիաները ավելի սրված, քան տղամարդու մեջ, եւ հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու»,- Aravot.am-ին ասաց կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:

Նա պատմեց, որ հայ ավանդական աղջկա կարծրատիպերը կոտրելու համար, ինքն ու իր կուսակցությունը աղջիկների հետ քննարկումներ ու հավաքներ է կազմակերպելու . «Հորդորելով, խոսելով: Ես գիտեմ իմ խոսքի ուժը: Համոզված եմ, որ բոլոր հայ աղջիկները հենց դրան են սպասում, որ վերջապես ձերբազատվենք էդ հիմարությունից»:

Մանրամասները՝  տեսանյութում

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (27)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Էս նոր աղանդ է ?

  2. Eduard says:

    Էնքան որ կայքի էջ լցնելու ու ընթերցող գրավելու համար մի բան գրել են: Սա էն հարցը չէ, որ պետք է դառնա հանրային քննարկման առարկա: Առավել անհեթեթ է, որ կուսակցապետ-կուսագետուհին էլ բան չի գտնում ասելու ու անդրադառնում է այս հարցին: Մարդիկ պարտավոր չեն անձնական, ինտիմ կյանքին առնչվող խնդիրները քննարկեն հասարակության մեջ: Չի կարելի էդ աստիճան պրիմիտիվ լինել տիկին Զախարյան /թերևս բոլորովին պարտադիր չէր, որ հանրության առաջ բացահայտեիք` տիկին եք արդյոք թե ոչ/: Միթե հասուն մարդ ձեզ համարելով չեք կարծում, որ հարցը խիստ անձնական է ու խիստ անհատական, ու ձեր միջամտության կարիքն այստեղ բոլորովին չկա: Մնում էր ասեիք, թե ինչ մրգահամով պահպանակն է ավելի օգտակար: Չի կարելի լինել այդքան պարզունակ: Եթե դա եք համարում ձեր առաքելությունը` որպես քաղաքական գործիչ, այդ դեպքում գուցե վերանայեիք ձեր գործունեության ոլորտը; Ինչու եք այդքան վստահ, որ ձեզպեսները պետք են հասարակական-քաղաքական կյանքում: Իսկ լրագրողներին կխնդրեի մարդկանցից comment-ներ վերցնելուց առաջ կշռադատված մտածել` ինչ հարցեր տալ` էժանագին խայծեր կուլ տալու փախարեն:

  3. Armine G says:

    Սա նոր աղանդ չէ:
    Սա հին աղանդի ջախջախումն է:

  4. Սևակ says:

    Մենք Ձեզ հետ ենք: Սատարում եմ:

  5. Հասմիկ says:

    Դուք ուզում եք պրոպագանդել ձեր տեսակետը Հայ աղջկա սեռական կյանքի վերաբերյալ, այնինչ դրա վերաբերյալ մենք , որպես Քրիստոնեա շատ նորմալ և ճիշտ դաստիարակվելու աղբյուր ունենք…
    Դուք նոր ոչինչ չեք բացահայտել, ձեր ուսումնասիրությունների արդյունքում և ցանկացած մարդ ինքն է ընտրում հասարակության կարծիքին զոհ է գնալու, թե Աստծո կամոք, Աստծուց իրեն տրված ազատության սահմաններում իր կյանքն է ապրելու առողջ, սիրված ու գրագետ…
    Այն որ կուսաթաղանթով չպետք է մարդուն ընդունեն կամ ոչ, դա փաստ է…
    լավ է , որ դուք որոշել եք ձեզ հուզող հարցը բարձրաձայնել և իսկապես հասարակության որոշակի շերտի մոտ ձևավորված կարծրատիպերը փափկեցնել այս հարցի շուրջ… Ինքս էլ եմ խորշում, երբ տեսնում եմ այս հարցի շուրջ տգետ մոտեցում 2 սեռերի ներկայացուցիչների կողմից էլ…
    Եթե դուք էլ ազնիվ մարդ եք և չեք ուզում, մնացած հատուկ ֆինանսավորվածների նման, նպասատել մեր ազգի այլասերմանը, սեռական հիվանդությունների տարածմանը, հոգեբանական կորուստներին և այլ չարիքների… ապա գիտակցելով ձեր խոսքի ուժը, պարտավոր եք ձեր պրոպագանդումների մեջ հստակեցում մցնեք… Որպես Հայ մարդ պարտավոր եք առաջնորդվել Նոր Կտակարանով, մեր հայրերի իմաստությամբ և վստահեցնում եմ , որ ամեն հարց կլուծվի… և կլինենք առողջ և երջանիկ ու նաև իսկպաես կունենանք ՍԵՐ, իսկ այն աղջիկներին, ովքեր սիրահարվել են, տրվել բնական ցանկություններին ու սխալվել, հասրակությունն էլ չի քարկոծի, որովհետև Աստված հենց դա թույլ չի տալիս, իսկ այն տղաները ովքեր կամաց- կամաց կորցնում են իրենց անձը անընդհատ առանց սիրո բավարարելով արդեն անասնական կրքերը, կբուժվեն ու կվերադառնան նոռմալ ու առողջ սեռական կյանքի…
    Եթե մենք իսկապես ապրեինք Քրիստոսի խորհուրդներով, ապա կլինեյինք առողջ թե հոգեպես, թե սեռապես, թե ֆիզիկապես, թե մտավոր և ընդհանրապես… 🙂
    և թող չբորբոքվեն աթեիստները, հեթանոսները, որովհետև այնքան իչքան որ ես եմ կարդացել, դեռևս համոզված եմ իմ արտահայտած կարծիքի ճշմարտացիության և հանրօգուտ լինելու մեջ:

  6. Նարինե says:

    թող քյարթուները էդ հույսով ապրեն ու հավատան, որ 26 տ կույսա լինում, եթե մեկը պիտի քեզ սիրի կամ չսիրի, նրա համար, որ կույս ես կամ կույս չէս, “դա պաշոլ օն”, դեգեներատ տղամարդ ոչ մեկին պետք չի

  7. Ruzanna says:

    Հիմա ինչ. կուսություն և կուսակցություն, նույն արմատից են?

  8. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ադմինների ուշադրությունն եմ դարձնում. այս գրառումը, իմ կարծիքով, չի համապատասխանում մեր կանոններին:

    • Վարդան says:

      Պարոն Աբրահամյան, եթե ձեզ, կամ կայքի խմբագիր Աննա Իսրայելյանին մեղադրեմ, թե ինչու եք նման ապուշություններ տպում ձեր թերթում կամ կայքում՝ դուք հավանաբար կպատասխանեք, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Իսկ եթե ես էլ, ասենք, վաղը կուսակցություն բացեմ և կոչ անեմ տղամարդկանց՝ կտրել իրենց ձախ ոտքը, կամ առնանդամը, արդյոք կտպեք ձեր թերթում, կամ կայքում?

  9. Spartak says:

    Համլետ, ինչ ճիշտ եք նկատել: Միայն այսպիսի նկարի տիրոջ ուղեղում կարող է նման մտքեր առաջանալ:Զարմանում եմ նաև այն երկու երկարաշունչ մեկնաբանությունների վրա:

  10. Ելեն says:

    գրողը տանի ես ուր ենք գնում: դու անգամ բժշկություն չգիտես ուր մնաց քո խոսքը լսելի լինի ինչ-որ մեկին: խորհուրդս մեկն է քեզ – ով կին արմատ ժամանակ գտի եւ ուսումնասիրի “телегония закон рита” եւ հնարավոր է մեջդ ցանկություն առաջանա որ ամբողջ մի կյանք մի տղամարդ ունենաս: Աստված օրհնի բոլորին եւ մի մոռացեք որ դուք ՔՐԻՍՏՈՆՅԱ եք

  11. Արշակ says:

    Քաղաքականությունը պոռնկություն է, այնտեղ երկար ժամանակ չես կարող կույս մնալ: Էլ ո՞ւր մնաց քրիստոնեությունը: Մինչև ե՞րբ պետք է ձեզ համար անկաշկանդ սեքսը լինի մարդու ազատության չափանիշ: Ու ինչքանո՞վ եք դուք ազատ՝ ձեր այդ քարոզն անելուց: Կաշկանդված չե՞ք 32 տարի կույս մնալուց առաջացած սեռական անհագ քաղցով: Էդ անասունն է, որ երբ ուզի ու ում հետ ուզի, իր ցանկությունը կկատարի: Իսկ ո՞վ ասաց, որ տղամարդն առաքինի չպետք է լինի, ո՞վ ասաց, որ տղամարդուն թույլատրելի է պոռնկությունը: Ես պատկերացնում եմ, թե ինչ սերունդ կդաստիարակեն ձեր քարոզը լսած ու ընդունած ջահելները: Իսկ սրա հաջորդ քայլը ինցեստի խրախուսո՞ւմն է:

  12. Մարդ says:

    Մարդ մի բան պիտի ունենա որ փնովի՝ կ-թաղանթ չունեցողի միակ մխիթարանքը այն փնովելը պետք է լինի:

    Աղվեսի դունչը խաղողին չհասավ ասեց խակ է: Համոզված եմ որ աշխարհում չկա որևէ տղամարդ որ զզվանքով չմոտենա ուրիշի օգտագործած կնոջը:

    • Տղամարդ says:

      Անհնար է պատկերացնել որ իսկական տղեն թաղանթազուրկ «հարսնացու» նախընտրի, եթե իհարկե «անգյալ», կամ էլ «նոր «քաղաքական» մշակույթի» համակիր չի:

  13. Զոբ says:

    «Նոր քաղաքական մշակույթ» = «Կուսաթաղանթ չունեցողների մշակույթ»

  14. Խակ says:

    Էս կնիկը իսկական «գիտնական ա» թաղանթների գծով:

    Առաջարկում եմ ներկայացնել Նոբելյան մրցանակի թաղանթի:

  15. Ohanyan Roland says:

    Ցավոք ոչ միշտ ա ուշացած կուսազրկությունը բարենպաստ ազդեցություն թողնում դեռ չկուսազրկված ուղեղի տառականների վրա…:)

  16. Liana says:

    Ես շատ ցավում եմ, որ հայ կինը սրբությունը պատիվ համարելու տեղը շնությունն է պատիվ համարում, անպատվելով իրեն, իր ծնողներին եւ շրջապատը: Մեր սահմանադրությամբ արգելվում է շնության քարոզումը, իսկ այս իրողությունը քարոզում է, որը մեր սերունդներին տանում է անդունդը: Ի տարբերություն Ձեզ ես մահվան դեմը կանգնած մարդ եմ ու գիտեմ, որ նման կանայք Մի շնացիր պատվիրանը չպահելու համար պատժվելու են: Իսկ այս կինը ոչ միայն իրեն է կործանում այլ նաեւ անգիտակից աղջիկներին: Ցավում եմ, որ մարդիկ արդեն չեն գիտակցում, որ նման կանայք իրենց սանձարձակությամբ շրջապատի եւ պետության կործանման պատճառ են դառնում: Նման գիտակցությունից ավելացել են հիվանդությունները, ցավը եւ վիշտը: Դուք համարուք եք, որ նման իրողությունը լավ բան է՞, եթե Ձեր իսկ երեխաներին կործանելու է:
    Ես աղանդավոր չեմ, այլ Հայ Առաքելական եկեղեցու սան, որը հանդիպելով մահվանը միայն տեսավ վտանգը:

  17. Փիրուզ says:

    Ruzanna-ին: Կուսություն և կուսակցություն բառի կապակցությամբ ասեմ, որ հայերենում “կույս” բառը առաջացել է գրաբարից և նշանակում էր “կողմ”, քանի որ Ադամի կողից ստեղծվեց կույսը՝ Եվան: Կուսակցություն բառի հիմքում գրաբարյան նույն հիմքն է և նշանակում է “կողմնապահություն”:

  18. Սամվել Նահապետյան says:

    Ժողովու՜րդ, արտագաղթեք…:(((

  19. Ani-Gabe says:

    Շատ եմ ցավում, որ այսքան ուշ եմ նկատել հոդվածը, ինչևէ: Եթե խոսքը հայ աղջիկների մասին է, որպես հայ աղջիկ և նույն հասարակության մի մասնիկ, կարծում եմ, որ մեր <> իրականության մեջ շատ քիչ են մնացել մարմնով և մտքով հայ կույս աղջիկներ: Հիմա բոլոր խնձորները մի քանի տակ կարկատան ունեն:
    Համամիտ չեմ, որ թեման ակտուալ չէ, մյուս կողմից մերոնք միամիտներից չեն, որ պահում են, հիմա կուսությունը շահի, պաշտոնի համար լավ գնով էլ վաճառում են:
    Ասածս նա է՝ պրոպագանդեք սեռավարակներց պաստպանվելը…

    • մի անգամ մի գերմանացու հարցրի ինչով է բացատրում, որ այդքան առաջադեմ են, այդքան կազմակերպված, չեն կեղտոտում իրենց բակերն ու փողոցները․ասաց դարեր են անցել, մինչև հասել ենք այս մակարդակին․առաջին հերթին պետք է գիտակցականը բարձրանա,պետք է շատ կարդալ և անալիտիկ մտածել քո շուրջը կատարվածին,-ասաց նա․մի խոսքով հարգելի ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆ ձեր կողմից դա հերոսություն է, մենք ասիական կարծրատիպերով ազգ ենք և ձեզ կհալածեն, բայց ողջունում եմ քո կուսակցության նպատակները․հաջողություն․

  20. Հոգեբան սեքսոպատոլոգ says:

    Կարդում եմ մեկնաբանությունները ու տխրում մեր ազգի սահմանափակ մտածելակերպի համար։ 1. Վերջ տվեք կրոնական դոգմաներ տարածել։ Կրոնները աշխարհի ամենամեծ չարիքն են (խոսքս հավատքի մասին չի, այլ կրոնի)։ 2. Բարեկեցիկ ու զարգացած հասարակությունում ոչ ոք իրավունք չունի քննադատել մյուսի անձնական կյանքը։ 3. Սեքսը բնական պահանջ է, որին անտեսելը բերում է մտավոր և առողջական խնդիրների։ Յուրաքանչյուր կին թե տղամարդ ինքը պետք է որոշի, երբ և որ տարիքից է պետք իր կարիքները բավարարել։ 4. Պահպանողական երկրներում սեռական հիվանդություններն ավելի քիչ չեն, քանի որ տղամարդիկ էլ ավելի հաճախ են օգտվում մարմնավաճառների ծառայություններից։ 5. Սեռավարակները ու չցանկալի հղիությունները կանխելու համար ուղղակի հարկավոր է սեռական դաստիարակություն դպրոցներում և տանը վաղ հասակից։ Երիտասարդներին պետք է թույլ տալ իրենց ցանկության դեպքում ամուսնությունից առաջ միասին ապրել, որպեսզի սեռական ակտերը այգիներում, մոթելներում տեղի չունենան` ընդմիշտ հետք թողելով սեռական կյանքի վրա։ 6. Երբ զույգերը երկար (1տարի և ավել) միասին են լինում ու հարաբերություններ չեն ունենում, դա հանգեցնում է անառողջ անձնական և ընտանեկան հարաբերությունների ողջ հետագա կյանքում։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30