Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Սերգեյ Սարգսյան. «Դպրոցից դուրս են գալիս, թռնում մոտակա «Ջիպը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2013 16:36

«Ուշադրություն դարձրեք ավագ դպրոցից դուրս եկող երեխաներին, դուրս են գալիս ու թռնում են մոտակա կանգնած «Ջիպը»: Չեն քայլում, սպորտով չեն զբաղվում, ֆիզիկական թերակտիվություն է նրանց մոտ»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասաց «Արաբկիր» բժշկական համալիր–Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:

Նրա խոսքերով, երեխաների ֆիզիկական խնդիրներով մեզնից հետ է Թուրքիան:

Ըստ պարոն Սարգսյանի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուսումնասիրել է եւ պարզել, որ մեծահասակների հիվանդացությունը եւ վաղ մահացությունները կախված են դեռահասային տարիքում ձեւավորված սովորություններից, ապրելակերպից:

Սերգեյ Սարգսյանի տվյալներով, ֆիզիկական եւ հոգեկան առողջության խնդիրները տարածված են ողջ աշխարհում, սակայն Հայաստանում մասնավորապես` տարածված են շնչառական առողջության, աղեստամոքսային խնդիրները, դեպրեսիաները եւ այլն:
«Հայաստանը ծխելու ռեկորդակիր է: Բացի այդ, մեր դպրոցականները շատ ժամանակ են անցկացնում համակարգչի, հեռախոսի հետ»,-ասում է պարոն Սարգսյանը` նկատելով, որ մեր դեռահասության տարիքի տղաները, ի տարբերություն այլ ազգերի տղաների, շատ հաճախ են ձեռնամարտի բռնվում:

Հեռուստացույց նայելով էլ ռեկորդակիր են դեռահաս հայ աղջիկները, ինչը մասնագետի խոսքերով՝ նպաստում է ֆիզիկապես թերակտիվ լինելուն: Փոխարենը Հայաստանը  դրական ցուցանիշներ է արձանագրել պսիխոակտիվ նյութերի կիրառմամբ:

Ըստ որոշ հետազոտությունների, մեր երկրում, ի տարբերություն այլ երկրների, երեխաները ավելի շատ են սիրում դպրոցը: Դեռահաս երեխայի երջանիկ լինել-չլինելու նախապայման է լիարժեք ընտանիքում մեծանալը, դպրոց գնալը, սիրելը-չսիրելն ու երեխայի ընկեր ունենալ-չունենալը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30