Սեպտեմբերի 16-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը նախաձեռնել էր առաջին դասարանցիների օրհնության կարգ և փոքրիկների համար պատրաստել անակնկալ նվերներ:
Սբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն իր օրհնությունն ու բարեմաղթանքը բերեց Ախալքալաքի հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին:
Կարդացեք նաև
Ջավախքի փոխանորդը ևս բարեմաղթանքի խոսքեր հղեց երեխաներին՝ նրանց մաղթեց կանաչ ճանապարհ և նորանոր բարձունքներ գիտելիքի ասպարեզում: Հայր Բաբգէն Սալբիյանը պատգամեց լավ սովորել, խոսել հայերեն և պատվով գրել հայի ազգանունը:
Ախալքալաքի դպրոցների շուրջ 150 երեխաների բաժանվեցին նվերներ, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին գիտելիքի աշխարհ: Երեխաներն իրենց հատուկ հուզականությամբ վերցրեցին նվերները և շտապեցին տուն՝ րոպե առաջ ծանոթանալու տուփի պարունակությանը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան