Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեվարձը թանկացնելու պահանջով կրկին դիմել են Երեւանի քաղաքապետարան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2013 15:59

Երեւան քաղաքի մի շարք երթուղագծեր շահագործող ընկերություններ հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու պահանջով կրկին դիմել են Երեւանի քաղաքապետարան: «Գծատերերը սպասում են Երեւանի քաղաքապետի որոշմանը»,- այսօր «Նոյյան տապանում» ասաց «Դավիթ երթուղայինի» տնօրեն Հարություն Առաքելյանը:

Մի շարք երթուղագծերի պատասխանատուներ պնդում էին, որ այսօր գիծը 100 դրամ ուղեվարձով սպասարկելով՝ մեծ վնասներ են կրում: Գծատերերը հաշվարկել են եւ պարզել, որ երթուղագիծը նորմալ, անխափան սպասարկելու համար ուղեւորավարձը պետք է լինի 200 դրամ:

Լրագրողների հարցին, թե եթե վնասով եք աշխատում, ինչո՞ւ չեք հրաժարվում երթուղագծերից, թիվ 98 երթուղին սպասարկող «Հակո» կոոպերատիվի տնօրեն Վլադիկ Աբրահամյանն ասաց՝ եթե այսպիսի պայմաններում շարունակեն գիծը սպասարկել, ապա մինչեւ տարեվերջ երթուղագծերը կփակվեն:

Պարոն Առաքելյանն էլ նկատեց. 23 երթուղագծի համար այս պահին մրցույթ է հայտարարված, բայց որեւէ տնտեսվարող ցանկություն չունի մասնակցի այդ մրցույթին:

Գծատերերի այն դժգոհություններին, թե պահեստամասերը, գազը թանկացել է, ամորտիզացիոն ծախսեր, հարկեր ու տուրքեր են տալիս, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ ամենը չեն ներկայացնում իշխանություններին եւ ուզում են ժողովրդից հանել այդ վնասի փոխհատուցումը, Հայաստանի ուղեւորափոխադրումների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասաց՝ դիմել ենք, բազմիցս:

Ասուլիսին մասնակցում էին նաեւ «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանը, որի ընկերությունը սպասարկում է 4 երթուղագիծ, «Լյուդվիգ եւ որդի» ընկերության տնօրեն Լյուդվիգ Պողոսյանը: «Արշակյան եղբայրներ» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը եւ այլ գծատերեր, որոնք պատրաստակամություն հայտնեցին «առողջ ուժերի» հետ նստել եւ քննարկել, թե ինչ տնտեսական հաշվարկների արդյունքում է գոյանում 150-200 դրամ սակագինը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30