Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը դառնացել է. «Ոչ մեկը, գոնե մեկ մարդ ծպտուն չհանեց…»

Սեպտեմբեր 17,2013 15:43

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ասում է, որ եթե առաջ կուսակցապետության ծիլեր էին երեւում Հայաստանում, ապա այժմ դա ակնհայտ է:

Նա զարմանում է, որ երբ Սերժ Սարգսյանը միանձնյա կերպով որոշեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, ոչ մեկը՝ «ոչ արդարադատության նախարար ու փոխնախարարներ, ոչ դիվանագետներ, ոչ չորս տարի շարունակ այդ ասոցացման համաձայնագրի վրա աշխատողներից որեւէ մեկը, ոչ ՀՀԿ վերնախավը… ոչ մեկը մի ծպտուն չհանեց, ոչ մեկը դեմ չխոսեց, գոնե մեկ մարդ չասաց, որ գուցե թե՝ Նժդեհի եւ Աշոտ Նավասարդյանի գաղափարներին դեմ է այս ամենը»… Նրա խոսքերում ակնհայտ դառնություն եւ հիասթափություն էր նկատվում:

Անդրադառնալով Եվրոպայի եւ Արեւմուտքի կողմից Հայաստանի հանդեպ բազմիցս կիրառվող երկակի չափանիշներին, նա նկատեց, որ երբ Արեւմուտքը աչք էր փակում իշխանազավթման հանցագործության վրա, երբ Մարթենսը (Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահը, որի գլխավորած կուսակցությանն անդամակցում են հայաստանյան ՀՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունները, եւ որը, սակայն, ՀՀ նախագահական ընտրություններում հայտարարեց, որ իրենց նախընտրած թեկնածուն Սերժ Սարգսյանն է-Մ.Բ.) եկավ Հայաստան եւ մեր ներքին գործերին խառնվելով ասաց, թե որ թեկնածուն է իր նախընտրածը, հիմա ի՞նչ է մտածում, երբ տեսնում է, թե ուր է թեքվել իր «աչքի լույս» թեկնածուն:

Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ Արեւմուտքը հետ է կանգնում իր իսկ հռչակագրած գաղափարներից եւ չափանիշներից՝ երկակի ստանդարտներ դրսեւորելով:

Նա գերտերություններին մեղադրեց նաեւ այն բանում, որ Արեւմուտքը՝ Կոսովոն, իսկ Ռուսաստանը՝ Հարավային Օսեթիան ճանաչեցին՝ Արցախը չճանաչելով, եւ ասաց, որ ճիշտ չի լինի, եթե Հայաստանը մտնի որեւէ խմբավորման մեջ, որը չի ճանաչում Արցախի անկախությունը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30