Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելու մասին. «Կարծում եմ՝ անհամատեղելի է»

Սեպտեմբեր 17,2013 14:44

Համառ խոսակցություններ են պտտվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում որպես ՀՀ դեսպան՝ ականավոր դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հնարավոր նշանակման մասին: Ավելին, ինքը՝ ընկեր Վահանը, արդեն իսկ տվել է իր համաձայնությունը: Թեեւ նրա կուսակից ընկեր Արմեն Ռուստամյանն ասել էր, որ Վահան Հովհաննիսյանի նշանակումը որեւէ ձեւով չի կաշկանդելու ՀՅԴ-ին, այսօր կայացած ասուլիսում, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ այդ նշանակման մասին, նախ ճշտեց՝ արդեն նշանակվե՞լ է: Իմանալով, որ դեռ պաշտոնական հայտարարություն չկա, սակայն հերքում էլ չկա, պարոն Հովհաննիսյանը, որոշակի վերապահում անելով, քանի դեռ տեղեկությունը պաշտոնական չէ, ասաց, որ ընդունել այդ առաջարկը, նշանակում է՝ ընդունել այն ներքին եւ արտաքին քաղաքականությունը, որ վարում են այս իշխանությունները, իսկ դրանցից շատերի վերաբերյալ ՀՅԴ-ի՝ բացասական վերաբերմունքը բոլորին է հայտնի:

Նկատելով, որ «անհամատեղելի» է համարում իշխանությունների կողմից ՀՅԴ-ականի նշանակումը այդ պաշտոնին, այն պարագայում, երբ հայ-թուրքական արձանագրությունները դեռ «սեղանի վրա» են, երբ Մադրիդյան սկզբունքները դեռ քննարկվում են, եւ առավել եւս՝ երբ մեկ մարդու որոշմամբ մտնում ենք Մաքսային միություն, եւ որ ինքը՝ Վահան Հովհաննիսյանի տեղը լիներ՝ չէր համաձայնվի այդ նշանակմանը, այդուհանդերձ ասաց, որ Վահան Հովհաննիսյանը շատ բանիմաց եւ խելացի մարդ է, եւ այս հարցը իր որոշելիքն է:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30