«Հակոբ Տիգրանյանը պիտի հասկանա, որ կուսակցության հիմքը կուսակցության հիմնական քաղաքական գործունեությունն է Հայաստանում: Եթե ցանկանում են զուտ ազգապահպանման կամ մշակութային խնդիրներ լուծել ՍԴՀԿ-ի միջոցով, ապա կուսակցությունը կմահանա: ՍԴՀԿ-ն պետք է նաեւ քաղաքական գործունեություն ծավալի, իսկ դա կարող է անել միայն Հայաստանում՝ մայր հողում, որտեղ հնարավորություն ունի պայքարելու եւ իշխանության գալու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ՍԴՀԿ համահնչակյան վերջին համագումարի արդյունքներին: Նա հաջողություն մաղթեց ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Հակոբ Տիգրանյանին: Պատասխանելով մեր հարցին էլ՝ ասաց, որ չի բացառում իր ղեկավարած ՍԴՀԿ-ի եւ համահնչակյան կառույցի միջեւ համագործակցությունը. «Եթե նա կարիքն ունենա իմ աջակցության, ես պատրաստ եմ աջակցելու»:
«Առավոտ» օրաթերթ