Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շենքի որեւէ բնակիչ չի վերաբնակեցվել

Սեպտեմբեր 17,2013 14:25

«Բաց նամակ» հանրապետության նախագահին

Մեծարգո նախագահ.

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի խնդրի վրա, որն ունի մեծ հնչեղություն, անհետաձգելի է եւ ենթակա առաջնահերթ լուծման: Խոսքը ք. Երեւան Սիսակյան 3 հասցեի շենքի բնակիչների վերաբնակեցման մասին է: Սույն շենքը ճանաչվել է 4-րդ կարգի վթարային եւ քանդման ենթակա դեռեւս 31.08.2007թ.-ին, համարվել պետական առաջնահերթ խնդիր, բազմիցս հայտնվել է միջնաժամկետ ծախսերի պետական ծրագրերի հայտերում, սակայն առ այսօր շենքի որեւէ բնակիչ չի վերաբնակեցվել: Որպես իրավաբան հանդես եմ եկել վերոնշյալ շենքի բնակիչներից Իրա Սարդարյանի եւ նրա ընտանիքի անդամների անունից ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ դատարաններում: Ներկայումս ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների վարույթներում են գտնվում Իրա Սարդարյանի բողոքները: Երեւանի քաղաքապետարանը սույն հարաբերությունները կարգավորելու իրավական հիմք է նշում ՀՀ կառավարության հ. 172-Ն որոշումը, որը կարգավորում է պետական հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարաբերությունները, մինչդեռ ք. Երեւան Սիսակյան 3 հասցեի շենքը պատկանում է Երեւանի համայնքին: Հետեւաբար, առկա հարաբերություններում հիմնական պարտավոր անձը Երեւանի համայնքն է: Սույն հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը կարող է հանդես գալ միայն որպես ֆինանսավորող: Երեւանի քաղաքապետարանը իր գրություններում բազմիցս նշել է, որ խնդիրը համաֆինանսավորման կարգով լուծելու առաջարկով դիմել է ՀՀ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարություններին, սակայն մերժվել է (տե՛ս Երեւանի քաղաքապետարանի 14.07.12թ.-ի գրությունը): Դատավարական գործընթացներում պարզվեց ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը, այն է` սույն հարաբերություններում կիրառելի է ՀՀ կառավարության հ. 172-Ն որոշումը, քանի որ շենքը հանրակացարանային է: Մինչդեռ իրավակարգավորման դաշտում առկա են իրավական ակտեր, որոնք կարգավորում են ընդհանրապես վթարային շենքերի վերաբնակեցման հարցերը, այդ թվում նաեւ` հանրակացարանային, օրինակ` 05.03.1999թ.-ի ՀՀ կառավարության h.130 որոշումը: Փաստորեն, իրավակիրառ մարմինների կողմից իրավական նորմերի սխալ մեկնաբանման հետեւանքով Սիսակյան 3 հասցեի շենքի բնակիչների վերաբնակեցումը չի իրականացվում, դրսեւորվում է ոչ իրավաչափ անգործություն, որն իր հերթին հանգեցրել է այդ բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտմանը (սեփականության, անձնական կյանքի հարգանքի եւ այլ իրավունքներ): Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Սիսակյան 3 հասցեի շենքի վերաբնակեցման խնդրի կարգավորման, հատկապես այդ հարաբերությունների կարգավորման ճիշտ իրավական ակտի կիրառման ապահովման համար: Պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ այդ գործընթացում:

ՄԱՐՈ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30