Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մարդիկ հարցնում են՝ ե՞րբ եք սրանց քշելու կամ վերացնելու հոմանիշ բառեր են ասում»

Սեպտեմբեր 17,2013 14:09

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր է վերադարձել Արեւմտյան Հայաստանից, բայց մինչ այդ, ամառվա ընթացքում շրջագայել  Հայաստանի մարզերով, հանդիպել մարդկանց «փոքր-փոքր խմբերի» հետ:

Այդ հանդիպումների ընթացքում պարոն Հովհաննիսյանին մարդիկ անընդհատ հարցրել են, լավ բա ե՞րբ եք սրանց (իշխանություններին-Մ.Բ.) քշելու, կամ էլ «ուրիշ բան էին ասում, վերացնել բառի հոմանիշներն էին ասում»:

Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը, նկատելով, որ բավական չէր, որ օրենքից դուրս գտնվող այս իշխանությունը ավիրեց քաղաքական դաշտը՝ թալան, օֆշոր, շահերի բախման իրավիճակում գտնվող պաշտոնյաներ, եւ այլն, նաեւ արտաքին ճակատում է սկսել «մերթ մեր ազգային շահը ենթարկել փորձարարական առաջարկների»՝ հայ-թուրքական արձանագրություններ, մադրիդյան սկզբունքներ, հիմա էլ՝ «մեր ազգային ինքնությունը դնում է նժարի վրա եւ միանձնյա հայտարարում, որ միանում ենք այս կամ այն միությանը»:

Անընդունելի որակելով այս ամենը՝ «Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրոպան հեգնել են մեր ժողովրդի շահերը, աչք են փակել մեր երկրում չկայացող ժողովրդավարության, սահմանադրական իրավունքի ոտնահարման, իշխանության ապօրինի զավթման վրա:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30