Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կանաչ աղջիկները» կզբաղվեն բնապահպանական խնդիրներով

Սեպտեմբեր 17,2013 14:04

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի Մեղրիի մասնաճյուղը հունիս ամսից իրականացնում է «Կանաչ աղջիկներ. Առաջնորդություն եւ շրջակա միջավայրի պահպանություն» խորագրով ծրագիր, որի նպատակը 13-15 տարեկան աղջիկների մոտ ժողովրդավարական եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացիների աշխարհայացքի ձեւավորումն է եւ բնապահպանական խնդիրների հանդեպ ուշադրությունը: Ծրագիրը կավարտվի հաջորդ տարվա փետրվարին:

Ծրագրի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ ծրագրի շահառուները ընտրվել են Ագարակ ու Մեղրի քաղաքային համայնքների դպրոցներից՝ աղջիկների լրացրած դիմում-հայտերի հիման վրա:  Ընտրվել է 20-25 մասնակից: Աղջիկները կմասնակցեն «Հաղորդակցման եւ շփման տեսակները», «Կինը եւ գենդերային խնդիրները», «Կին-առաջնորդը եւ նրա դերը հասարակության մեջ», «Թիմ եւ թիմային աշխատանք» դասընթացներին: Տիկին Սարգսյանի խոսքով, շրջակա միջավայրի մաքրությունն այսօր գլոբալ համաշխարհային խնդիր է, որը սպառնում է մարդու եւ կենդանական եւ բուսական աշխարհի գոյությանը. «Էկոլոգիական մշակույթը պետք է սկսվի յուրաքանչյուրիս տնից եւ դառնա երեխաների դաստիարակման նոր հայեցակարգ»:

Ի դեպ, ծրագրի ընթացքում Մեղրի քաղաքի բնակիչներին սպասվում է անակնկալ` աղջիկները քաղաքին կնվիրեն «երկրորդ կյանք» ստացած կենցաղային կոշտ թափոններից պատրաստված իրեր:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30