Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ իշխանավորի» պատրանքը

Սեպտեմբեր 17,2013 13:53

Երբ սեպտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ մեր երկիրը պատրաստվում է մտնել Մաքսային միության մեջ, ինչպես նաեւ՝ դառնալ Եվրասիական միության համահիմնադիրներից մեկը, ոմանք առաջարկում էին այդ հարցը դնել հանրաքվեի: Ընկերներիցս մեկն ասաց, թե վախենում է, որ այդ հանրաքվեն կկեղծվի, ինչպես մեզանում կեղծվում են բոլոր հանրաքվեներն ու ընտրությունները: Ես, ճիշտն ասած, ավելի խորը մտավախություն ունեմ՝ որ նման հանրաքվեն, եթե տեղի ունենար, չէր կեղծվի, եւ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կողմ կարտահայտվեր այդ միություններին: Ավելին՝ եթե այսօր հանրաքվեի հարց դրվի՝ դուք կո՞ղմ եք, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, ամենեւին էլ վստահ չեմ, որ մեր քաղաքացիների մեծամասնության համար անկախության գաղափարն ավելի բարձր կլինի: Բայց քանի որ մենք ոչ մի սոցիոլոգիական հարցման եւ ոչ մի հանրաքվեի չենք հավատում, ապա իմ այդ ենթադրությունները էմպիրիկ ձեւով ստուգել հնարավոր չէ:

Համենայնդեպես, այն ագրեսիվությունը, որով սեպտեմբերի 3-ին նախորդած ժամանակաշրջանում վարվում էր «հակաեվրոպական» քարոզչությունը (իբր Եվրոպան աշխարհի բոլոր մեղքերի ապականոց է), եւ այն դրական արձագանքը, որը այդ քարոզչությունը գտնում էր ՀՀ քաղաքացիների մեծ մասի սրտերում, վկայում է այն մասին, որ հասարակական տրամադրություններն ամենեւին էլ չեն նպաստում եվրոպական ինտեգրացիային:

Իրականում այստեղ էլ, ինչպես շատ դեպքերում, մենք գործ ունենք կարծրատիպերի, պիտակների հետ: Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, Սինգապուր, Ճապոնիա եւ այլն՝ այդ աշխարհագրական տերմիններով ամենեւին էլ չի սպառվում այն, ինչին մենք, կարծում եմ, պետք է ձգտենք: Իսկ մեր նպատակը, իմ ընկալմամբ, կարելի է ձեւակերպել շատ կարճ՝ ուժեղ պետություն, թույլ իշխանություն: Այսինքն՝ պետությունը, որպես ինստիտուտ, այնքան հզոր պետք է լինի, որ ոչ մի իշխանավոր չկարողանա դրան հակադրվել:

Օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանը ուժեղ իշխանավոր է (ներկա ժամանակով եմ գրում, որովհետեւ մարզպետի պաշտոնից նրան ազատելը որեւէ բան չի փոխել). առանց  նրա թույլտվության ոչ ոք Սյունիքում չի կարող նույնիսկ կրպակ դնել, նրա ընտանիքի եւ նրա «զարզանդյան գվարդիայի» անդամները կարող են հարձակվել ՀՀ ցանկացած քաղաքացու վրա, եթե վերջինիս դեմքի արտահայտությունն իրենց դուր չգա, սպանություն կատարած նրա որդին առանց լուրջ  հիմնավորումների ազատ է արձակվել: Հիմա ասացեք՝ որտե՞ղ են նման ուժեղ իշխանավորներն ավելի շատ՝ Ռուսաստանո՞ւմ, Ղազախստանո՞ւմ, թե՞, ասենք, Նորվեգիայում: Ասացեք նաեւ, թե որ շուկան է ավելի արդյունավետ գործում՝ այնտեղ, որտեղ ուժեղ իշխանավորները տիրացել են կամ մասնաբաժին ունեն բոլոր լուրջ բիզնեսներո՞ւմ, թե՞ այնտեղ, որտեղ բիզնեսը թողնվել է մասնավոր անձանց նախաձեռնությանը, բայց խստորեն վերահսկվում է պետության կողմից:

Սակայն ամբողջ ցավն այն է, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը երազում է ուժեղ պաշտոնյայի մասին, որը բռունցքը կխփի սեղանին եւ իրենց խնդիրը կլուծի: Դա պատրանք է. ուժեղ իշխանավորը կամայականությունների, ոչ թե կարգուկանոնի գրավականն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Hakob says:

    Ամբողջ խնդիը այն է, որ խոսում եք Նորվեգիայի մասին, որից վստահ եմ որի ռեալությունից գաղափար անգամ չունեք:
    կարող եմ ես օրինակ խոսալ “աևմտյան կոչվող դեմոկրատիայի” իրանց ասլեով լավագույն օրինակներից մեկից- կանադականից, քանի որ ապրում եմ այստեղ բավականին երկար : ուրրեմն- այս կանադական “նորվեգիայումից”- մեկ օրինակ ընդամենը /օրինակները բազմաթիվ են: 92 տարեկան քաղաքապետը իր որդուն նցիրում է միլիարդանոց շինարարական կոնտրակտ:, ու /մինչև մահ հավանաբար/ շատ երջանիկ շարունակում ա քաղաքապետել :
    աբմողջ Մոնրեալը փաղված ա կոռուպցիայի ու պետական փողերի ատակատի մեջ…
    ու ասեմ չիմացողներին, որ այսպես կոչված “դեմոկրատական” երկրներում , ի տարբերություն ինչպես մեզ են անվանում “բռնատիրական-ավտորիտար”- ամեն ինչ կարելի է գնել – “միլիցուց” սկսած մինչև դատավոր : այսինքն ինչքան շատ փող ունես, էնքան շատ ունեղ Արամի ասած “ուժեղ” իշխանույթունից:
    Հարգելի Արամ, Ձեր և շատերի իմացածը այսպես կոչված “արևմուտքի” մասին ցավոք միայն էմպիրիկ է: ստեղծել եք Ձեր համար ինչ որ “ոսկե քաղաքի” հեքրաթ, որին ոչ միայն դուք եք ուժգնորեն հավատում, այլև դա պրոպագանդում եք ձեր աշխատկիցներին ու թերթի ընթերցողներին:
    Հակացեք- որ կա ամենակարևոր ֆակտերոը- “աչրմուտքը” հրաժարվում է գնալով ավելի ու ավելի նրանից, ինչ մենք կոչում ենք հասարակական կարծիք, ու դա է հիմնական պատճառը նրանց այսպիսի անկման ու այլասերվածության: իսկ Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի է ուժեղացում իր ունեցած- առանձ էտ էլ լավ աշխատող հասարակական կառույցները, իսկ դրանք շատ ավելի կարևորոր ու անհրաժեշտ գործիքներ են, քան ամենալավ “նորվեգական “պետությունը իր կառույցով:
    Նորից եմ կրկնում- հերիք է պրոպագանդեք չեղած “ոսկե քաղաքը”: հեքրաթը լավ բան է, բայց միայն որպես հեքիաթ:

    • Андрей Тарковский says:

      Короче говоря, мы живем в сложившемся обществе, созданном нашими «общими» усилиями и ничьими усилиями в частности, где претензии личности направляются к другим, а не к самому себе. Эта ситуация приводит к тому, что человек становится либо орудием чужих идей и амбиции, либо вождем, формирующим и использующим энергию и усилия других людей, не считаясь с интересами каждой отдельной личности. Проблема личной ответственности как бы исчезла, принесенная в жертву фальсифицированному «общественному» интересу, обслуживая который человек получил право безответственного отношения к самому себе.
      Жертвенность, о которой я говорю и которая должна стать органической и естественной формой существования каждого человека высокой духовной организации, не может осознаваться им как вынужденное несчастье или наказание, посланное ему кем-то. Я говорю о жертвенности, которая есть добровольное служение другим как единственно возможная форма существования, естественно принятая на себя человеком.
      Однако в чем смысл самого распространенного на сегодняшний день общения людей друг с другом? Чаще всего в стремлении как можно больше урвать и получить от другого для себя, не желая поступиться никакими своими собственными интересами. Но парадокс нашего существования состоит в том, что, унижая себе подобных, мы чувствуем себя всё более неудовлетворенными и обделенными в этом мире.

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Հակոբ, Դուք ինձ հիշեցնում եք իմ ծանոթներից մեկին որը նախկին կոմունիստ ղեկավար պաշտոնի էր Հայաստանում, հիմա (մի տաս տարի է) Ամէրիկայում է, իհարկե պետությունից ստանում է իրեն «հասանելիք» օգնությունը մոտ 900 դոլլար, երբեվե չաշխատելով երկրի համար, եվ ամեն անգամ հանդիպէլիս փնովում է Ամէրիկային ու գովերգում է Պուտինին ու Սերժիկին…Իհարկե Ամերիկան էլ Կաանադան էլ կապիտալիստական երկրներ են եվ կապիտալը , փողը կարեվոր դեր ունի, բայց Ձեր ասածները ավելի անհաջողակի բամբասանքների է նման…

    • Արսեն says:

      Խեղճ Hakob, ինչքան ես տառապել ստոր, մարդակեր, կոռումպացված “աևմտյան կոչվող դեմոկրատիայի” լավագույն օրինակներից մեկից- կանադականից։
      Խորհուրդ եմ տսլիս՝ վերադարձիր ՀՀ եվ կեղծ դեմոկրատիայի փոխարեն ըմբոշխնիր իսկական՝ Հայկականը։
      Ւդեպ, Հայկական ժողովրդավարությունը ինձ ապրելու եռանդ է տալիս։ Երբ հոգնում եմ ֆրանսիական չկեղծված ընտրություններից, քո հետ ընդգծված քաղաքավարությամբ խոսող պաշտոնյաներից, սիրալիր հարևաններից՝ որոնք երբեք քո տուն չեն մտնի մինչև հատուկ չհրավիրես… գալիս եմ ՀՀ մի 10 օրով, որն էլ ինձ թույլ է տալիս մի 4-5 տարի ևս դիմանալ նրանց այսպիսի անկմանը ու այլասերվածությանը:
      Պատկերացնու՞մ ես, 16 տարի է այստեղ եմ, դեռ չի եղել մի դեպք, որ որևէ մեկին խփեմ կամ հայհոյեմ, և չեմ էլ ստացել՝… փաստորեն տղամարդ ու կինը իրարից ոչնչով չեն տարբերվում՝ այլասերվածության այսպիսի աստիճան նորմալ ավանդապաշտ հայի համար դժվար է պատկերացնել։ Ոչինչ՝ շուտով կգնամ Հայաստան, մի որևէ բողոքի ցույցի կմասնակցեմ, կհայհոյեմ իշխանություններին և ոստիկանությանը, իրենք էլ ինձ կբռնեն ու մի լավ կծեծեն և խախտված արժեհամակարգս կվերականգնվի։
      Այո բարեկամս, այս զզվելի երկիրը (Ֆրանսիան) մեզ շատ բաներից է զրկել։ Օրինակ. վերջին անգամ երբ Հայաստանում էի, ինչ-որ խանութից առևտուր էի անում, տվեցի 10000-անոցը, վերցրի սիգարետը, թխվածքը և մանրը, որը առանց հաշվելու լցրեցի գրպանս։ Հետս եկած ծանոթս ինձ ասաց.« Հաշվի փողը»։ Ես հարցրի. «Ինչո՞ւ»։ Նա ասաց.«Քեզ կխափեն», մի հայացքով,որը մենք ունենում ենք երբ տեսնում ենք հոգատարության և խնամքի կարիք ունեցող, ոչ վտանգավոր հոգեկան հիվանդի։
      Եվ ես հիշեցի իմ առաջին 2 տարիները, երբ ես սիստեմատիկ ստուգում էի բոլոր հաշիվները և խանութներում ինձ վերադարձրած մանրը։ Նրանք լկտիաբար, մի առանձնահատուկ ցինիկ դաժանությամբ չէին խաբում՝ ամեն ինչ միշտ համընկնում էր սանտիմի ճշտությամբ։
      Այդ այլասերվածները հասան իրենց ստոր նպատակին, քայքայեցին իմ իմունիտետը խաբեությունների նկատմամբ։ Ինձ բարոյալքող հավատ ներշնչեցին, որ ինձ երբեք չեն խաբելու՝ այսինքն վերածել են անպաշտպան դոնդողի։
      Վերադառնալուց հետո գնացի Հայաստանից նոր եկած հոգեբանի մոտ իմ այդ պրոբլեմով։ Բուժման կուրս է նշանակել՝ «ամիսը ամենաքիչը 2 խաբեություն և 1 քցում և երկու տարուց կվերականգնվես»։

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Ես էլ սովորություն չունեմ մանրը հաշվելու եւ ասեմ, որ Հայաստանում վերջին 10 տարում ինձ այդ առումով չեն խաբել:

  2. Hakob says:

    ես վերևում սխալմամբ “տեսականի” փոխարեն օգտագործել եմ “էմպիրիկ” բառը

  3. Փիրուզ says:

    Համամիտմ եմ, որ մեզ մոտ բացակայում է պետության որպես ինստիտուցիոն կառույցի գաղափարը: Պետությունը մեզ մոտ ընկալվում է ամեն ինչում փայատեր մտնող նախագահի ազգականներ, նրան լոյալություն հայտնած կիսատ միջնակարգ կրթությամբ, մշակութային հուշարձանները սուրպերմարկետների վերածող “վերնախավ”, օլիգարխի անձնական թիկնապահական գնդի մակարդակի ոստիկանություն: Բայց մենք միշտ մի ուղղությամբ ենք մտածում: Ամեն ինչ տանում ենք դեպի իշխանության դաշտ: Բայց մեզ մոտ չկա գեթ մեկ կառույց, որը գործի ուպես ինստիտուտ` ուսումնասիրեք Գիտությունների ակադեմիան, Մատենադարանը, Գրողների, Նկարիչների միությունները, ԵՊՀ և այլ: Խնդիրներից մեկն էլ այն է, որ կարևոր պաշտոնների մնացին կոմունիստական կուսակցության մոլի անդամները: Մի անգամ համասլարանում պատմության դասախոսին առաջին անգամ դիմելով օգտագործեցի պարոն դիմելաձևը: Նա արհամարհանքով ինձ նայեց ու ասաց, միթե վրաս ֆռակ, ցիլինդր կամ ձեռնափայտ ես տեսնում: Այսինքն իրենց պիտի “ընկերով” դիմեի: Մեռած պետության մեռած գաղափարախոսության վերապրուկ հանդիսացող դասախոսը մեր անկախության 22 տարիների ընթացքում անկախ պետության անկախ ուսանողների քանի սերունդ է “վարակել” ??? Նրանց մեծ մասը մեր մեջ են` Ռուսաստանի դրոշներով երթուղայինի վարորդներ են կամ էլ Russia գրությամբ սվիտերներ հագած շրջում են, գուցե Լեհաստանի փախստականների ճամբարում են կամ դեռ չի բացահայտվել նրանց ապօրինի գոյությունը տվյալ երկրում…

  4. Maxim says:

    Եթե Հակոբը բավականին երկար Կանադայում ապրելով չի հասկացել թե՝, որ երկրում է ապրում, ապա
    ինձ շատ պարզ է, թե նա ինչ ճանապարհով է հայտնվել այդ հեքիաթային երկրում, ,,որտեղի մասին
    կարելի շատ և շար երկար պատմել,, ինչով է զբաղվում, և ի՞նչ հեռանկարներ ունի: Միայն կարճ ասած, եթե այդ երկրում կա բնակության իրավունք, և չէս խախտել ու խախտում պետական օրենքները, ապա նույնիսկ առանց աշխատելու, գլխիտ միշտ ծածկ կլինի, փորտ միշտ կուշտ, և ատամներդ՝ կարգի: Առավել ևս՝ անչափահաս երեխաների համար, միայն օրենքները պետք է իմանալ: Իհարկե այդպիսի երկրում ունենալ նման ապրելակերպ,՝ հանցագործություն է, քանի որ կա բոլոր հնարավորությունները՝ ինքնադրեվորման, այն էլ բավականին երկար ապրելու ընթացքում:
    Հակոբ, ես լավ գիտեմ՝ ինչ եմ ասում: Իսկ Արամ Աբրահամյանին մեղադրել այն բանի համար, որ նա
    շատ ավելի, իմաստուն է ու խորաթափանց,՝ կարիք չկա:

  5. ani says:

    Ցավոք, Հակոբի բավական վիճահարույց մեկնաբանությունը բոլորիս շեղեց բուն հոդվածից: Իհարկե, մեզնից շատերը ունեն այդ մեծ թերությունը, որ նույնիսկ տարիներով ապրելով Հայաստանից դուրս այդպես էլ չեն նկատում ուրիշ ազգերի ու պետությունների լավը, տեսնում ու ընդօրինակում են միայն վատը: Իմ շատ հայրենակիցներ կարող են օրինակ ասել, որ Փարիզը գեղ է: Բայց մեր ամենամեծ թերությունը այն է, որ մենք ոչ միայն չենք հավանում իսկապես ազատ ու ժողովրդավար ղեկավարին՝ համարելով նրան թույլ ու ոչ կոմպետենտ, այլ ատում ու վախենում ենք նաև բռունցքը սեղանին խփող ղեկավարից: Մեր վախկոտությունն ու ստրկամտությունը մեզ թույլ չի տալիս ճիշտ հարաբերություններ կառուցել մեր ղեկավարների հետ: Ու հենց մեր այդ հատկանիշների պատճառով են որոշ ղեկավարներ հանդգնում բռունցքներ ունենալ ու աջ ու ձախ խփել սեղաններին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30