Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր միջադեպ է գրանցվել մեկ տարի առաջ Լոռու «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով դատական նիստում:
Ինչպես հայտնում է Լոռիում NEWS.am-ի թղթակիցը, ժամը 11:30-ին սկսված դատական նիստին ներկա են եղել սպանության համար մեղադրվող Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը։ Մյուս մեղադրյալը՝ Արտակ Վերանյանը, նիստին ներկա չէր, ինչի պատճառով էլ նախագահող դատավորը նիստը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 4-ը։
Դատարանի դահլիճում սպանվածի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը, ափերից դուրս է եկել, հարձակվել մեղադրյալներին պաշտպանող փաստաբանի վրա, սպառնացել, որ ինքնադատաստան է տեսնելու եղբորը սպանողների հետ։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում