Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանը կատարել է Իջեւանից, Նոյեմբերյանից, Գանձաքարից, Այգեհովտից, Գետահովտից եւ Կիրանցից ընդհանուր թվով 13 քաղաքացու ընդունելություն:
Նրանցից 3-ը դիմել է ֆինանսական աջակցության, 9-ը աշխատանքի տեղավորման խնդրանքով, իսկ Կիրանցի բնակիչը մարզպետին է դիմել հրդեհված իր տան վերանորոգման հետ կապված խնդրով:
Մարզպետարանից հայտնում են, որ ֆինանսական օգնության դիմումներին դրական լուծում է տրվել, իսկ մնացած դիմումներն ուղարկվել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներ:
Նշենք, որ Տավուշի մարզպետի մոտ կատարված բոլոր ընդունելությունների ժամանակ մարզի բնակիչների մեծ մասը ֆինանսական աջակցության եւ աշխատանքի տեղավորման հարցերով է դիմում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ