Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը հիշեց «Րաֆֆիի օրերը»

Սեպտեմբեր 17,2013 13:12

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ անդամները ներկայացրեցին արտագաղթի դեմ իրենց մշակած ծրագիրը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ «Հաճախ հարց են տալիս՝ որն է երաշխիքը, որ այս ծրագիրը կգործի՝ համախոհությունն է: Եթե իշխանությունները պատրաստ չեն բարեփոխումներ իրականացնել, ուրեմն օր առաջ պետք է հեռանան, եթե պատրաստ են, բայց չեն կարողանում, ուրեմն պետք է աջակցեն այս ծրագրի իրականացմանը»:

Ծրագիրը ներկայացնելիս Արծվիկ Մինասյանը նշել էր, որ կադրային քաղաքականություն պետք է լինի եւ հեռացվեն պաշտոններից բոլոր նրանք, ովքեր ոչ քրիստոնեավայել պահվածք կդրսեւորեն: Հարցին՝ առաջին հնգյակում ո՞ւմ եք տեսնում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ծրագրի սկզբում էլ քննարկվում էր՝ արդյո՞ք պետք է անուններ հրապարակենք, մենք որոշեցինք անուններ չհրապարակել: Երբ անուն ես հրապարակում, իշխանությունը սկսում է պաշտպանել այդ անձին: Երբ կներկայացվի իշխանությանը, այդ ժամանակ անունների փաթեթ կներկայացվի»:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ այս ծրագիրը տպավորություն չստեղծի, որ ՀՅԴ-ն վերադառնում է կոալիցիա, համագործակցելու են իշխանության հետ, բայց ոչ թե կոալիցիոն սկզբունքով:

Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկրում պետք է կարողանանք միասնական համակարգ ձեւավորել մեր երկրում՝ ընդդիմություն-իշխանություն: Դա պետք է նորմալ համարվի, որ երկիրը կարողանա տեղից շարժվել, հակակշռում-զսպում մեխանիզմը պետք է գործի: Եթե կարողանում ենք համախմբում առաջացնել, ավելի հեշտ է նույն քաղաքացիական հասարակությունը մոբիլիզացնելով՝ ճնշումները մեծացնել իշխանության վրա, եթե պետք է՝ դուրս գանք փողոց, բայց իմանանք, թե ինչու ենք դուրս գալիս: Ոչ թե դուրս գանք փողոց, հետո որոշենք ինչ ենք անելու»:

Արմեն Ռուստամյանը կոչ արեց հիշել «Րաֆֆիի օրերը», երբ ժողովուրդը հստակ պահանջով դուրս էր եկել փողոց. «Մենք երեք հարց ձեւավորեցինք, որ իշխանությունները երբ ուզում են ամբողջը պահպանել, պատրաստ էին մասը զիջել: Այն ժամանակ որոշվեց, որ այդ մասը քիչ է: Ո՞ւր էր դա լիներ՝ մեկ տարվա ընթացքում խորհրդարանական կառավարման համակարգ ունենայինք, համամասնական ընտրակարգ…հիմա արդեն ահագին Հայաստանն օգտված կլիներ»:

Հարցին՝ փոշմանե՞լ եք՝ նա պատասխանեց. «Փոշմանողը մենք չպիտի լինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30