Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի նոր ծրագիրը՝ արտագաղթի դեմ. այն սկսվում է պաշտոնանկություններից

Սեպտեմբեր 17,2013 12:56

Արտագաղթը նման է օրգանիզմի արնահոսության, չպետք է թույլ տալ, որ այն հանգեցնի օրգանիզմի արնաքամության»,- այսօր ՀՅԴ-ն այսպես ներկայացրեց իր նոր ծրագիրը «Մենք ապրելու ենք մեր երկրում»՝ արտագաղթի կասեցման դեմ:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Սպասել, մինչեւ իշխանափոխության մե ծրագիրը կիրականացվի՝ սխալ քաղաքականություն կլինի:Մենք սկսում ենք մի գործընթաց, որ մեր հայրենակիցների մոտ հույս կարող է արթնացնել, կփոխվի տրամադրությունը մեր քաղաքացիների եւ արտագաղթը կարելի է կասեցնել»:

Ծրագրի իրականացման գլխավոր պատասխանատուն ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն է: Նա ասաց, որ ծրագիրը ոչ թե կուսակցական, այլ ազգային ծրագրի կարգավիճակ պետք է ստանա՝ իշխանություն, ընդդիմություն, եկեղեցականներ՝ բոլորը պետք է ներգրավվեն ծրագրի աշխատանքներում:

Ծրագիրը կազմված է 11 հիմնական ուղղություններից: Ուղղություններից մեկը կադրային քաղաքականությունն է. «Մասնավորապես մենք առաջարկում ենք պաշտոններից ազատվեն այն մարդիկ, ովքեր դրսեւորում են հակաքրիստոնեական եւ հակամարդկային հատկանիշներ՝ թմրամոլությամբ, կոռուպցիոն դրսեւորումներով: Առաջարկում ենք հանրային ծառայողների համար սահմանափակում կիրառել: Հանրային ծառայողն իրավունք չունի կազինո այցելի, ՀՀ-ից դուրս անշարժ գույքի կամ այլ ներդրումներ անի»:

2-րդ ուղղությունը նոր աշխատատեղերի ստեղծումն ու արդարացի վարձատրության համակարգ ստեղծելն է: ՀՅԴ-ն առաջարկում է նախ ճանապարհային քարտեզի հրապարակում՝ առնվազն 200 հազար աշխատատեղերի ստեղծում: Աշխատատեղերի ստեղծման հարցում պետության պարտավորության ամրագրում են նախատեսում: Առաջարկվում է նաեւ ընդլայնել պայմանագրային զինծառայողների թվակազմը, ներգրավել հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին դրա մեջ: Այն զինծառայողները, ովքեր զորացրվում են, մեկ տարվա ընթացքում պետք է պետությունը նրանց համար ապահովի կայուն աշխատատեղով՝ նորմալ վարձատրությամբ:

3-րդ ուղղությունը բիզնես միջավայրի եւ հարկային քաղաքականությանն է վերաբերում. «Շրջանառության հարկի հարկման շեմը առաջարկում ենք բարձրացնել: Պրակտիկ հարկային քաղաքականության մեջ ամենօրյա բարեփոխումների հսկողություն իրականացնող մարմին ստեղծել, որը ցանկացած հարկ վճարողի առարկություն հրապարակային քննարկման առարկա կդարձնի: Մենք պետք է առիթ չունենանք բյուրոկրատական քաշքշուկների եւ կոռուպցիոն դրսեւորումների:

4-րդ ուղղությունը ագրարային գյուղատնտեսության մասին է: ՀՅԴ-ն ուզում է սոցիալական գյուղատնտեսությունը դարձնել արդյունաբերական, ընդունել գյուղատնտեսության պետական աջակցության մասին օրենք:

5-րդ ուղղությունը կրթության որակի բարձրացան մասին է:

6-րդ ուղղությունը՝ քաղաքացուն նվազագույնից ոչ ցածր եկամուտ եւ բնակտարածք ունենալու իրավունքի իրացումն է: Առաջարկվում է սոցիալական բնակարանաշինության համակարգեր եւ հերթագրման կարգ:

7-րդ ուղղությունը առողջության պարտադիր ապահովագրական համակարգի ստեղծումն է, առաջին հերթին դրանից պետք է օգտվեն ազատամարտիկները:

8-րդ ուղղությունը արդարադատության համակարգի փոփոխություններն են եւ անպատժելիության վերացումը:

Մյուս ուղղությունը անվտանգության մակարդակի բարձրացմանն է վերաբերում. «Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի Սփյուռքն օտարված է երկրի անվտանգության համակարգից»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, ՀՀ բնակչության թիվը աշխարհի բնակչության 0.3 տոկոս է կազմում, հայ միգրանտները՝ 30 տոկոս: Արծվիկ Մինասյանը նշեց, որ բանակի հետ կապված կարեւոր խնդիր ունեն լուծելու եւ զինատեսակների արդիականացման հետ կապված:

10-րդ ուղղությունը հակահայաստանյան քարոզչությանը դիմագրավելու մասին է. «Բոլորը գիտեն, որ Հայաստանի դեմ քարոզչությունը շատ դեպքերում ներսից է կազմակերպվում: Իշխանության քննադատությունը չպետք է ընկալվի՝ որպես պետության քննադատություն, մենք առաջարկում ենք, որ այս սահմանազատման հիման վրա իրականացվի քարոզչական քաղաքականություն: Բոլոր դրական բաները, որ կատարվում են մեր երկրում, կարիք ունի լուսաբանման եւ քարոզչության: Ոչ թե վերջնականացնեն այն արտահայտությունը, որ երկիրը երկիր չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ կոչ անելով դաժան դեպքերը չտարածել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Մխիթարյան says:

    Շատ կարևոր նախաձեռնություն է և օգտակար կլինի ապահովել ամբողջական ծրագրի հասանելիությունը համացանցում.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30