Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» հանգուցյալ ամբաստանյալի մայրը պահանջում է արդարացում

Սեպտեմբեր 17,2013 12:38

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հետաձգեց «Բանդայի գործով» դատական նիստը, քանի որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Հովհաննիսյանը չէր ներկայացել: Նա տեղեկացրել էր դատարանին, որ մասնակցում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի:

Դատավորը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին ստացվել է այս գործով ամբաստանյալ, հանգուցյալ Արման Դալլաքյանի մոր դիմումը: Նա խնդրել էր դատարանին, որպեսզի որդու մասով չկարճվի քրեական գործը եւ արդարացման դատավճիռ կայացվի. «Որդիս սպանվել է, պետք է արդարացվի»:

Վաղը նշանակված դատական նիստին դատարանը քննարկելու է ամբաստանյալի նկատմամբ կիրառվելիք սանկցիայի մասին հարցը: Նախորդ դատական նիստին ամբաստանյալների ինքնավնասումների հետ կապված կկիրառվի կամ նախազգուշացում, կամ ամբաստանյալներին թույլ չի տրվի մասնակցել դատական նիստերին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30