Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է առաջարկում ՕԵԿ-ը ազատամարտիկներին և ինչու՞ է Հովհաննես Մարգարյանը վերջին շրջանում առավել ակտիվ

Սեպտեմբեր 17,2013 11:58

«Պետք է փորձենք վեր հանել այն ազատամարտիկներին, ովքեր իրենց անվամբ ունեն ԽՍՀՄ ավանդներ մինչև 1992 թվականը ներառյալ: Իմ հաշվարկներով նրանք պետք է շուրջ 3000 լինեն: Միջին փոխհատուցման գումարը կազմել է շուրջ 500 դոլարին համարժեք գումար»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով Արցախյան ազատամարտիկների ավանդների փոխհատուցման հարցերին:

ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ՝ վերաբերող ազատամարտիկների առաջնահերթությանը: ՕԵԿ պատգամավորը նշեց, որ շատերը թերահավատ են իրենց ծրագրի վերաբերյալ. «Շատերն են կասկածի տակ դնում այն, որ հնարավոր կլինի այս նպատակով գումար տրամադրել: Բայց ծրագիրն ամրապնդված է կոալիցիոն գործընկերության շրջանակներում և մեր գործընկեր ՀՀԿ-ի հետ ամեն ինչ կանենք, որ օր առաջ կարողանանք սոցիալական այս խնդրին լուծում տալ»:

Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, թե իրենք առաջարկում են, որ ամուսնության ակտը կնքելուց հետո երիտասարդ զույգը միանվագ գումար ստանա պետության կողմից: ՕԵԿ-ի առաջարկած մյուս կարևոր հարցը մինչև երկու տարեկան երեխաների խնամքին էր վերաբերում, բազմազավակ ընտանիքներին:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ազատամարտիկների ներկայիս պայքարը՝ կապված սոցիալական անարդարության ազատամարտիկների նկատմամբ խտրական վերաբերմունքի արդարացվա՞ծ է համարում: Պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ինչ սոցիալական ծրագրեր կարողանանք իրականացնել ազատամարտիկներր ընտանիքների կյանքը թեթևացնելու համար, դա արդարացված է: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր ամենաթանկը դրեցին մեր խաղաղության անվտանգության համար: Մենք բոլորս պարտավոր ենք դեմքով շրջված լինել մեր ազատամարտիկներին»:

Մեր մյուս հարցին ի պատասխան՝ ինչպես պայքարել այն երևույթի դեմ, երբ ազատամարտիկի անվան ներքո շատ անարժան մարդիկ օգտվում են ազատամարտիկներին ուղղված ծրագրերից, ՕԵԿ պատգամավորը նշեց. «Կարծում եմ, որ այն տարիներին, երբ դեռ կազմավորված չէր անկախ Հայաստանի բանակը և այն փաստաթղթաշրջանառությունը, որը պիտի վարվեր հստակ չէր, եղան թյուրիմացություններ և մարդիկ, ովքեր միգուցե չեն մասնակցել ազատամարտին, բայց համապատասխան փաստաթղթեր ունեն: Ժամանակի ընթացքում ըստ արժանվույն կուսումնասիրվի, և ինձ թվում է, որ խորը աշխատանք պիտի կատարվի որոշելու համար՝ արդյոք այդ մարդը արժանի՞ է այդ կոչմանը»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե վերջին շրջանում պարոն Մարգարյանը բավականին ակտիվ խորհրդարանական գործունեություն է ծավալում, օրինակ՝ խոսում է ուսման վարձավճարների վերին շեմի սահմանման մասին, ինչը կառավարության որոշմամբ արդեն սահմանված է, պարոն Մարգարյանն այսպես արձագանքեց. «Մենք սերտ համագործակցության մեջ ենք մեր գործընկերների հետ: Ակտիվ ես միշտ եմ եղել, դեռ 2008-2009-ի մոնիտորինգի արդյունքում պարզվեց ամենաշատ օրենքի նախագծերի հեղինակը ես եմ եղել: Եթե ուսումնասիրեք, դեռ 2008-2009-ին իմ համահեղինակությամբ բուհական և հետբուհական կրթության մասին օրենքի նախագիծ շրջանառության մեջ դրվեց, որը ուսման վարձավճարների վերին շեմին էր վերաբերում: Այնպես որ պատմությունը, ժամանակը, փաստը ամենաօբյեկտիվ տեղեկատվությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30