Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գիտենք, թե ովքեր են տերերը

Սեպտեմբեր 17,2013 11:55

Հայաստանում Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ բուռն քննարկումները ունեն մի շատ հետաքրքրական առանձնահատկություն: Այդ քննարկումներում իսպառ բացակայում է իշխանությունը: Մի քանի կիսակրիմինալ կամ կիսագրագետ պատգամավորների կարծիքները, որոնք ներկայացնում են ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությունը, ամենևին իշխանություն չեն:

Իշխանությունը տվյալ դեպքում կլինեն նախագահական աշխատակազմի կամ կառավարության ներկայացուցիչները, եթե նրանք ներգրավվեն հասարակական բուռն քննարկումներում և սկսեն հասարակությանը, Հայաստանի քաղաքացիներին ներկայացնել սեփական որոշման կարևոր փաստարկները և հիմքերը: Սակայն Հայաստանի իշխանությունները այս առումով իրենց լրիվ դուրս են դրել քննարկումներից, և այնպիսի տպավորություն է, որ Մաքսայինին անդամակցելու որոշումը Հայաստանի իշխանությունները չեն կայացրել: Համենայնդեպս, եթե որոշումը նրանք կայացրած լինեին, պետք է որ նրանք առաջին շահագրգռվածները լինեին ներկայացնելու այս որոշման առավելությունները:

Արտաքին գործերի նախարար, էկոնոմիկայի նախարար, ֆինանսների նախարար, վերջապես` վարչապետ, նախագահ: Այս պաշտոնյաները ոչ միայն շահագրգռված պետք է լինեն սեփական որոշման փաստարկման հարցում, այլ պարտավոր են հասարակությանը հաշվետվություն տալ դրա համար: Սակայն Հայաստանի իշխանությունների` այս հարցում անկենդան պահվածքը վկայում է, որ իրականում նրանք հանդիսացել են պարզապես որոշումը հրապարակայնացնող օբյեկտ, իսկ կայացնող սուբյեկտը եղել է Հայաստանի իշխանություններից դուրս:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30