Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Գեւորգյան. Գնալով շատանում է պարտքը գիտակցող եւ այն թեկուզ ռիսկի գնով կատարող քաղաքացիների թիվը

Սեպտեմբեր 17,2013 11:52

Հատված Հայ ազգային կոնգրեսի անդամ Սարգիս Գեւորգյանի հետ հարցազրույցից:

Օրերս Ծաղկաձորում տեղի է ունեցել երիտասարդական համաժողով, որին մասնակցող քաղաքական ուժերի երիտասարդական թեւերի ներկայացուցիչները հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են ձեր՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի հանդեպ իրականացվող կողմնակալ եւ ապօրինի դատավարությունը եւ պահանջել են անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին եւ արդար դատավարություն անցկացնել ձեր նկատմամբ։ Հայտարարությունը ստորագրողների թվում ԲՀԿ, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատներ», «Հայազն» կուսակցությունների երիտթեւերն էին եւ «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿն։ Ստացվամ է, որ տարբեր քաղաքական ուժերի երիտասարդները, որոնք նախկինում անտարբեր էին ձեր խնդրի նկատմամբ, այժմ սատարում են ձեզ։ Ինչպե՞ս կմեկնաբանես սա։

 

– Ես կարծում եմ, որ չի կարող լինել գոնե մեկ ազնիվ քաղաքացի, ով չի դատապարտում այստեսակ հետապնդումները եւ պատրաստ չէ իրենից կախված քայլեր կատարել Տիգրանին ազատելու նպատակով։ Եթե կան անտարբեր մարդիկ, ապա նրանք կամ ոչ ադեկվատ, կամ իշխանությունների հետ կապեր ունեցողներն են։ Իսկ ընդհանուր առմամբ հասարակության զգալի մասի մտածողությունը արդեն փոխվել է։ Կոնգրեսի տեւսկան պայքարը հասարակության մեջ ձեւավորել է երեւույթներր ճիշտ գնահատելու եւ դրանց համարժեք արձագանքելու մշակույթ։ Եթե տարիներ առաջ ընդդիմադիր լինելը ամոթ էր, ապա այսօր դա նաեւ նորաձև է, ինչը եւս դրական է։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր է պատրաստել, որը պաշտպանական կողմը դատարանին կներկայացնի ձեր գործով հաջորդ դատավարությանը։ Արդեն մի քանի օր է, ինչ այդ երաշխավորագրին են միանում բազմաթիվ քաղաքացիներ, հայտնի մարդիկ։ Ի՞նչ ես կարծում, այդ մարդկանց միանալը ե՞ւս մտածողության փոփոխության արդյունք է։

 

– Հնարավոր է, որ կարծիքս մի քիչ կոպիտ հնչի, բայց կարծում եմ, որ արվեստագետների, մտավորականների եւ առհասարակ քաղաքացիների

պարտքն է անել հնարավոր ամեն ինչ քաղբանտարկյալների ազատ արձակման համար, նաեւ պահանջել հակաժողովրդական իշխանության հեռացումը, հակադրվել դրան։ Այս ստորագրահավաքը եւ ընդհանրապես քաղաքական իրավիճակը Հայաստանում ցույց է տալիս, որ գնալով շատանում է այս պարտքը գիտակցող եւ այն թեկուզ ռիսկի գնով կատարող քաղաքացիների թիվը:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Սարգիս Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30