Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Միշտ չէ, որ պատժի խստացումը հանգեցնում է հանցագործության նվազման»

Սեպտեմբեր 17,2013 11:43

Այսօր «Մեդիա կենտրոնում» «ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների եւ լրացումների նախագծի մասին խոսեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով`հասարակությունը սահմանափակ գիտելիքներ ունի այս հանցագործությունների վերաբերյալ ու հաճախ դեպքերը մի հոդվածից հայտնվում են մի ուրիշ հոդվածի տիրույթում, սակայն պատիժները էապես տարբեր են. «Մեր նպատակն էր, որ վերացվեն կոռուպցիոն ռիսկերը, եւ անձը ստանա արժանի պատիժ: Անառակաբարո գործողություններ համարվող հանցագործությունը դարձել է շատ տարածված: Հաճախ անառակաբարո գործողությունները լինում են ոչ միայն ֆիզիկական, այլեւ ինտելեկտուալ, ինտերնետի միջոցով` երեխայի հետ զրույցներ վարելով: Սրա հետ կապված մենք առանձնացրեցինք անառակաբարո գործողությունները էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործման միջոցով հանցակազմը»:

Ինչ վերաբերվում է սեռական անձեռնմխելիությանը, ապա ըստ Հարությունյանի`սրա նշանակությունն այն է, որ որեւէ մեկին իր կամքին հակառակ չի կարելի հարկադրել ունենալ սեռական կյանք` այս կամ այն անձի հետ:

«Մանկահասակների հետ կապված՝ օրենքի փոփոխությունը հստակեցնում է հանցակազմերը, խստացնում պատիժը, նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը, որ կարող էին տեղի ունենալ քննչական մարմիններում»,- Դավիթ Հարությունյանը շարունակեց, որ միշտ չէ, որ պատժի խստացումը հանգեցնում է հանցագործության նվազմանը: Իսկ պատժաչափերը պետք է փոխվեն միմիայն այն դեպքում, երբ կա անհրաժեշտություն, որը բխում է կյանքով թելադրված հանգամանքներով:

Դավիթ Հարությունյանը ավելացրեց, որ կան նաեւ կոռուպցիոն ռիսկեր, սակայն դրանք լինում են միայն այն դեպքում, երբ տեղի է ունենում սեռական հարաբերության «կամովին»-«ոչ կամովին» անցումը, սա առաջացնում է պատժի շատ մեծ փոփոխություն. «Երբ այս նախագիծը ստանա օրենքի ուժ, նման կոռուպցիայի ռիսկը կվերանա, քանի որ անիմաստ կլինի հանցագործությունը այս հոդվածից տեղափոխել այն հոդված»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30