Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ փոխվարչապետ. Եթե ՀՀ առաջ նման պայման դրվի՝ անդամակցություն առանց ԼՂՀ-ի մասնակցության, ապա Հայաստանը չի՛ կարող մաս կազմել նման միության

Սեպտեմբեր 17,2013 11:32

Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   -Մաքսային միությանն անդամակցելու շուրջ Հայաստանում ընթացող քննարկումներում արտահայտվող հիմնական մտահոգությունն է՝ որտե՞ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո՞ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն, ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա՞ նման անհանգստություն:

-Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմել այնպիսի քայլի, որը կարող է նման վտանգ պարունակել: Այսօր Արցախի տնտեսությունն ամբողջությամբ ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, Արցախի արտադրողի համար թիվ մեկ շուկան Հայաստանն է: Իսկ սա նշանակում է, որ հետդարձ քայլ չի կարող լինել:
Արցախում նման մտահոգություններ ամենեւին չկան, մենք այն կարծիքին ենք, որ ԼՂՀ-Հայաստան շարունակվող ինտեգրացիոն գործընթացների վերջնարդյունքը մեկ օր պետք է լինի միասնական Հայաստան ունենալը:
Ինչ վերաբերում է Արցախի ներկայիս կարգավիճակի վրա Մաքսային միության հնարավոր ներազդեցությանը, դեռ վաղ է այդ մասին եզրահանգումներ անելը, քանի դեռ քննարկման առարկա չեն դարձել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման հիմնարար սկզբունքները:
Բայց մի բան փաստ է, որ այդ գործընթացը պետք է խարսխված լինի այն իրողության վրա, որ Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մի մասն է:

   -Ոչ պակաս մտահոգիչ է ՄՄ անդամ Ղազախստանի դիրքորոշումը, մանավանդ երբ ղազախ քաղաքագետների մակարդակով Բաքուն մեսիջներ էր ուղարկել, թե պաշտոնական Աստանան չի ընդունի Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին Ղարաբաղի հետ միասին, քանի որ Արցախի հարցում համամիտ է Բաքվի դիրքորոշմանը:

-Այո, դրանք Ադրբեջանի դրդմամբ հնչած մեսիջներ են: Այն, որ Արցախի հարցում Աստանայի դիրքորոշումը ներդաշնակ է Բաքվի դիրքորոշմանը, պարզորոշ երեւաց նաեւ Իսլամական համագումարում. Ղազախստանը միշտ կողմ է քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Բայց եթե այդ երկրի կողմից Հայաստանի առաջ նման պայման դրվի՝ անդամակցություն առանց ԼՂՀ-ի մասնակցության, ապա Հայաստանը չի՛ կարող մաս կազմել նման միության: Սա գիտակցում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի իշխանությունները, ե՛ւ մեր ժողովուրդը՝ Արցախում ու Հայաստանում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30