Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ռուսական ճնշումներին չդիմանալը փորձաքար էր»

Սեպտեմբեր 17,2013 11:24

Հատված «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հարցազրույցից:

Պարոն Սաֆարյան, փաստորեն, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ՀՀ իշխանություններին «հասկացրեց», որ Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցելն արդեն անհնար է դարձել։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է լինելու Եվրոպայի հաջորդ քայլը։

– Իհարկե, գնալով հարցը բարդանալու է, եւ գնալով Հայաստանը ետ է մնալու մնացած երկրներից, բայց, համենայնդեպս, ինչպես Շտեֆան Ֆյուլեն է հայտարարել, իրենք Հայաստանից չեն հրաժարվելու։ Եվ ուղիներ են փնտրելու լուծումներ տալու համար։ Այս պահի դրությամբ եթե Հայաստանը ցանկանար Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, ինչը, իհարկե, ամենացանկալին կլիներ, այդ դեպքում, բնականաբար, պետք է դառնար Մաքսային միության դիտորդ անդամ եւ ոչ թե լիարժեք անդամ։ Այդ դեպքում խնդիրն ավելի արագ կլուծվեր, ու նոյեմբերին Վիլնյուսում ՀՀ- ն կստորագրեր Ասոցացման համաձայնագիրը։ Բայց քանի որ Հայաստանը նման հնարավորություն չունի, եւ Սերժ Սարգսյանը բոլորի անունից ապօրինաբար խոսել է իր որոշման մասին, այս պահի դրությամբ ուղղակի դա անհնար է։ Մաքսային միությանը միանալն էլ չի լինի, քանի որ նման ձեւով չեն կարող վարվել՝ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու։ Այս առումով դեռ զարգացումներ կլինեն։

Մշտապես նշվում է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը լուծում է իր անվտանգության հարցը

– Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը ոչ թե երկրի անվտանգության խնդիրներից ելնելով է այդ քայլը կատարել, այլ ավելի շատ իշխանությունը պահելու։ Կարծում եմ, որ ՌԴ-ն սպառնացել է ղարաբաղյան խնդրով, ու Ս. Սարգսյանն այդ քայլին է գնացել՝ հասկանալով, որ այդ հարցում ինքը չի կարող շահող կողմ լինել։ Հետեւաբար կարծում եմ, որ իշխանությունները ղարաբաղյան խնդրի տակ թաքնվում են։ Իրենք ավելի շատ մտահոգված են եղել իրենց իշխանությունը պահպանելով՝ հատկապես, որ ՌԴ էր հրավիրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Սա նշանակում է, որ Ս. Սարգսյանը հասկացել է, թե ինչ կարող էր լինել։ Իսկ կարո՞ղ եք ասել կամ ապացուցել, որ այս իշխանությունները երկրի հարցերով խիստ մտահոգվում են։ Ես որեւէ անգամ չեմ տեսել ու, ներեցեք, չեմ էլ հավատում, որ դա կարող է լինել դրդապատճառը։ Իշխանությունը երկիրը չի թուլացնում, իսկ այս տարիների ընթացքում իրենք թուլացրել են երկիրը։ Մաքսային միությանն անդամակցելը կամ ռուսական ճնշումներին չդիմանալը փորձաքար էր, թե ինչպիսի երկիր են ստեղծել երեք նախագահները միասին։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30