Արագածոտնի մարզի Երեւան-Գյումրի ճանապարհին, Կաթնաղբյուր համայնքի տարածքում գործող գազալցակայանը՝ ԱԳԼՃԿ-ն (ավտոգազալցաճնշակայիև կայան) պատկանում է «Սափեյան եղբայրներ» ընկերությանը։ Թերեւս այս եղբայրների ընդդիմադիր հայացքներն են պատճառը, որ նրանք հիմա էլ գազալցակայանի հետ կապված խնդիրներ ունեն։
Հիշեցնենք, որ նրանք պարբերաբար հայտնվում են բանտում, քրեական հետապնդման են ենթարկվում, մասնավորապես՝ հետապնդվում էին մարտի 1-ից հետո։ Հիմա, փաստորեն, հերթը հասել նրանց բիզնեսը խլելուն։
«Մենք աշխատում ենք գազալցակայաններին համապատասխան բոլոր չափորոշիչներով, ոչ մի խնդրի առջեւ չենք կանգնել»,- ասում է «Սափեյան եղբայրներ» ընկերության տնօրեն, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը։ Իսկ «ՀաՌուսգազարդի» կողմից գազահաշվիչները մշտապես հսկողության տակ են գտնվում, եւ այդպիսի ստուգումներից մեկի ժամանակ էլ գազահաշվիչը հանել են, ակտ կազմել, որտեղ նշվել է կապարակնիքների վնասված չլինելու փաստը, սակայն գազահաշվիչն ստուգելու ժամանակ պարզվել է, որ հետին հոսքաուղղիչը ձգող չորս պտուտակներից մեկը թույլ է ձգված եղել։
«Ես չէի կարող առանց կապարակնիքները խախտելու թուլացնել պտուտակը, իսկ իրենք ասում են, որ միջամտություն է տեղի ունեցել»,- ասում է Ժորա Սափեյանը։
Կարդացեք նաև
Եվ չնայած Չափագրության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Սուրեն Վարդանյանը եկել է այն եզրակացության, որ այդ պայմաններում, եթե նույնիսկ դրված չլիներ 4-րդ պտուտակը, այն չէր կարող գազի հաշվարկի ստուգաչափության վրա որեւէ ազդեցություն ունենալ, այնուամենայնիվ պահանջել են, որ 72.887 խմ ծավալի վերահաշվարկված գազի արժեքի դիմաց վճարի 7 մլն 196 հազար 406 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, չհամաձայնելով այս որոշմանը, հայց է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Մեր հանրապետությունը ՀՀԿ-ի ՍՊԸ-ն է , այդ մասին երևի մոռացել են «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրինությունը: Եթե ուզում եք ընկերությունը աշխատի և օրենքի հետ խնդիրներ չունենաք, ապա պետք է սատարեք ՀՀԿ-ին, թեկուզ արտաքուստ, սա վաղուց օրենքի ուժ ստացած օրինաչափություն է մեր երկրում: Առաջ դեպի ապահով Հայաստան…