Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտնելու են 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը, որը 1/32 եզրափակչում պայքարն սկսելու է չինացի Չժուան Մաի հետ եւ 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը (նկարում):: Նրա մեկնարկային մրցակիցը 1/16 փուլի մեկնարկային գոտեմարտում մոլդովացի Պիոտր Անուլովն է:
Հիշեցնենք, որ մեր ազատ ոճի ազգային հավաքականը մրցավայր մեկնել է առանց 120 կիլոգրամ քաշային ըմբիշի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ