Խոջաելի քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում միջին դիրքեր են զբաղեցնում:
Տղաների պայքարում միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը 117 մասնակիցների մեջ 2,5 միավորով 36-րդն է, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը՝ 71-րդը (2,0 միավորով): Աղջիկների մրցապայքարի մեր միակ մասնակիցը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, 2,0 միավորով 77 մասնակցի պայքարում առայժմ 45-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ