Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ազատվում է Քոչարյանի իշխանության հետ կապեր ունեցողների՞ց

Սեպտեմբեր 17,2013 10:49

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի հետ հարցազրույցից;

Պարոն Սահակյան, ինչով են պայմանավորված վերջին շրջանում ուժային կառույցներում կատարվող կադրային փոփոխությունները։

– Բնականաբար, աշխատանքային մթնոլորտ է եւ լինելով երկրի ղեկավար, աշխատանքի արդյունավետությունն ու ընդհանուր պատկերը ունենալով, Սերժ Սարգսյանն ինքն է որոշում՝ ով որտեղ պետք է լինի։ Դրանով կարող

են պայմանավորված լինել փոփոխությունները եւ արտառոց որեւէ բան չեմ տեսնում։

Ինչո՞ւ ԱԱԾ պետը չփոխվեց, երբ թոշակի տարիքի էր հասել, այլ նրա պաշտոնավարման ժամկետը երկարացվեց։

– Դա իմ լիազորությունների տիրապետումից լրիվ դուրս է եւ ես չեմ կարող կանխագուշակել կամ պատկերացնել՝ ինչի մասին է խոսքը։ Ընդամենը կարող եմ ասել, որ այն աշխատանքը, որ արվել է, դրական գնահատականի արդյունքում է։

Իսկ, միգուցե, ավելի շատ վստահությա՞ն հարց կա։

– Վստահության հարցը ավելի շատ կապված է երկրին, պետությանը տվյալ կառույցներում ավելի ճիշտ ծառայություններ մատուցելու, պետական շահը ճիշտ եւ օրենքով պահելու հետ։ Ես չեմ ցանկանա այստեղ միտում տեսնել։

Տպավորությունը մի փոքր այլ է՝ նախկին իշխանությունների հետ ինչոր կապեր ունեցող մարդկանցից է Սերժ Սարգսյանը փորձում ազատվել։

– Իմ կարծիքով, դուք շատ ուշադիր եք նայել, դրա համար ձեզ մոտ այդպիսի տպավորություն է։ Այսօրվա գործելաոճի հիմքում բացառապես որակյալ կադրեր ունենալն է, որովհետեւ այն բոլոր խնդիրները, որոնք դրված են, ընդամենը բառեր չեն։ Խոսել ենք կոռուպցիայի մասին, օրենքի գերակայության մասին, արդարադատության մասին, դրանք պետք է կապված լինեն այն անձերի հետ, ովքեր ղեկավարում են այս կամ այն կառույցը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30