Հատված Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցից:
– Չնայած այն բոլոր բացասական երևույթներին, որոնց մասին այս օրերին խոսվում է, այն է՝ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո դառնալ Ռուսաստանի գաղութ, մեկընդմիշտ փակել Եվրոպայի դուռը և այլն, ասում են, թե Ռուսաստանում բնակվող հայերի վիճակն այս որոշմամբ կլավանա, այդպե՞ս է:
– Ես այդ մտածելակերպը համարում եմ, կներեք արտահայտությանս համար՝ վայրի։ Ինչպե՞ս կարող է, այսինքն մենք ուրախանում ենք, որ մեր միայն փոքրամասնությանը առանձնահատուկ մոտեցո՞ւմ ցույց կտան, բայց ինչի դիմաց, որ մեր տարածքը ամբողջովին տալիս ենք ինչ որ մեկի հսկողության տա՞կ: Դա նույնն է, որ բանտում քեզ լավ հնարավորություն են տալիս, այսինքն կարագ էլ են սնվելուց տալիս: Ո՞վ ասեց, որ հիմա պետք է որոշվեր այդ համաձայնությունը՝ նախագահի գալով ու ստորագրելով: Ո՞վ ասեց, որ մինչև այդ ժողովուրդը չպետք է որոշեր:
–Այսինքն հանրաքվե՞ անցկացվեր:
Կարդացեք նաև
–Դա կլիներ հանրաքվեի միջոցով, թե տարիների ընթացքում՝ կարևոր չէ, բայց ժողովուրդը պետք է որոշեր: Ի վերջո, Ռուսաստանը չի կարող առանձին քվոտա տալ հայերի համար, առանձին աշխատատեղ: Դա միջազգային նորմերի խախտում կլինի: Ո՞նց կարող է տաջիկներին, ուկրաինացիներին չտա՝ հայերին տա: Թե ոստիկանին կանչի նախարարով ասի՝ «խնդրում եմ սրանց լավ նայի»: Դա պատիվ չէ հայ ազգի համար: Հենց այդ հոգեբանությունը հասցրեց մեզ այն վիճակին, որ մենք այսօր վախճանվում ենք: Ես հինգ-վեց տարի առաջ Պուտինին ուղղված նամակում գրել էի, որ չի կարելի առանձնացնել, մենք ստրուկ չենք: Որովհետև եթե առանձնահատուկ են վերաբերվում, ուրեմն նշանակում է, որ դու քեզ լավ ես պահում՝ դրա համար են տալիս:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում