Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը սպանում է ժողովրդին». Երթուղայինի ուղեւոր

Սեպտեմբեր 16,2013 23:33

«Արդեն 35 րոպե է ինչ սպասում եմ երթուղայինի: Այսօր կարծես ավանդույթ է դարձել, կամ վարորդներն են դանդաղ քշում, կամ ուղեւորներն են նախատեսվածից շատ, կամ պարզապես կանգառից դուրս են կանգնում: Վիճակը սարսափելի է»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում երթուղայինների վատ պայմաններից նշեց նկարչուհի Լիլիթ Մխիթարյանը:

Նրա խոսքով Հայաստանում այս խնդիրը միշտ արդի է եղել ու երբեք լուծում չի ստանա, որովհետեւ մենք հասարակ կանոններից եւ օրենքներից օգտվել չգիտենք.

«Ես երբեմն ստիպված եմ տաքսիներից օգտվել, դա էլ իհարկե գրպանիս հարմար չէ, բայց ելք չունեմ, չեմ ուզում, որպեսզի մեջքս ծռվի, ողնաշարի պրոբլեմ ունենամ, կամ որեւիցե մեկը գրկումս հայտնվի արգելակման ժամանակ»:

erturayin

Նույն կանգառում երթուղայինի սպասող մեկ այլ ուղեւոր Ֆելիքս Շախտոյանի համոզմամբ երթուղային տաքսիների փոխարեն պետք են ավտոբուսներ, այնտեղ ավելի հարմար է կանգնելը, գոնե մեջքդ չի կլորանում.

«Սխալ երկրում ենք ապրում, ես ստիպված եղա մեքենա գնել, այսօր մեքենա վարելը նույնպես թանկ հաճույք է, գազի եւ բենզինի գները սարսափելի են բարձրացել, հասարակ քաղաքացին զուրկ է կյանքը վայելելու հնարավորություններից, պետությունը սպանում է ժողովրդին»:

Ուղեւորի պնդմամբ ամեն ինչ պետք է փոխել զրոյից՝ երկիրը, կառավարիչներին, ժողովրդին: Ամբողջ աշխարհը ոտքի է ելել, ապրում ու հզորանում է օր օրի, իսկ մենք ինչքան հնարավոր է ետ ենք գնում, ոչ մի հետաքրքրություն ու փոփոխություն չենք մտցնում մեր կյանք: Մենք ամենաձանձրալի ազգերից մեկն ենք, իսկ դրա վառ ապացույցը արտագաղթն է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Լուսանկարները՝ Սեդա Մուրադյանի եւ Անժելա Շահումյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Միանգամայն համամիտ եմ: Բայց բացի դժգոհելուց ու արտագաղթից, որիշ ի՞նչ եք անում:

  2. Հոպ says:

    Խոսելու փոխարեն համեցեք Ազատության Հրապարակ, միացեք ազատամարտիկների պայքարին, ցուցակագրվեք Աշխարհազորին…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30