Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Ադրբեջանի նավթը 10 տարուց կվերջանա»

Սեպտեմբեր 16,2013 22:50

Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ  քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին ասացինք՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մտնելու է Մաքսային միության մեջ, հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանը միանա այդ միությանը: Ադրբեջանի հայտնի քաղաքագետն ասաց. «Նախ՝  Հայաստանի որոշումը վերջնական չէ, թե ի՞նչ է եվրասիական տնտեսական ընկերակցությունը՝ ոչ ոք չգիտի: Արեւմտաեվրոպական  քաղաքական մի վերլուծաբան ասել է՝ Հայաստանը ինչպե՞ս  կարող է մտնել մի միության մեջ, որը գտնվում է քայքայման գործընթացի մեջ: Մինչեւ Ադրբեջանում նավթը չվերջանա,  այն  ոչ մի միության չի միանա, որպեսզի ոչ մեկը փայ չմտնի»:

-Իսկ ե՞րբ կվերջանա ադրբեջանական նավթը:

-10 տարի  հետո:

-Կավարտվի՞, թե՞ կնվազի:

-Չէ, իսկապես կավարտվի այն իմաստով, որ ադրբեջանական իշխանության ախորժակն աճում է, շուտով նրանք ավելի շատ պարտքեր են վերցնելու, քան  մենք ստանալու ենք նավթից ու  գազից: Մենք նավթային ֆոնդից վերցնում ենք 2017 թվականի չափաբաժնից, իսկ հիմա 2013 թվականն է: Մենք առաջ ենք  վազում: Թեեւ դա կոչվում է ապագա սերունդների հիմնադրամ, ի՞նչ կապ ունեն ապագա սերունդները, եթե ներկա սերունդն է թալանվում: Եվ ընդհանրապես՝ Հայաստանի անդամակցությունը մաքսային միությանը եւ  հիպոթետիկ եվրասիական ընկերակցությանն անլուրջ  է, եվրասիական միությունը  դատարկ մտահղացում է: Պուտինը դա ընդունել է, որպեսզի բավարարի ռուս բնակիչների հավակնությունները, որպեսզի ինքը թալանի Ռուսաստանը:

Հայաստանի համար  այդ միությանը միանալու մեջ  ոչ մի սարսափելի բան չկա: Բացականչություններ են լսվում՝ օ՜, մենք, կորցրել  ենք  մեր ինքնիշխանությունը, ինքնիշխանությունը վաղուց կորսվել է եւ բարեկեցությունն  ավարտվել է: Իսկ Ադրբեջանը չի միանալու Մաքսային միությանը եւ ոչ մի այլ միության, մենք  ինքնաբավ  ենք  եւ ինքներս ունակ ենք թալանելու:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30