Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքի գրանցման վարչության պետ. «Կադաստրում գները օդից վերցված չեն»

Սեպտեմբեր 16,2013 22:05

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի երեք տեղակալների` օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ  լրագրողներից մեկը նեղսրտելով հարցրեց, թե ինչո՞ւ են  մեր երկրում այդքան բարձր գներ սահմանվել պետական գույքի գրանցման համար, որը շատ դեպքերում նեղության մեջ է գցում քաղաքացիներին:

Կադաստրի պետական կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանը չհամաձայնելով՝ ասաց. «Տնտեսագիտական հաշվարկ է կատարված, գները օդից վերցված չեն, թանկ, թե էժան, դա նվազագույնն էր, ինչ կարելի էր ստանալ պետական գրանցման համար: Գիտե՞ք օրինակ, Շոտլանդիայում ինչ արժե պետական գրանցումը`300-500 եվրո, ժամկետն էլ 3-4 ամիս է տևում, իսկ մեզ մոտ առավելագույնը 4 օր է: Շոտլանդիայի պես երկիրը չի վստահում իր քաղաքացուն, գնում գույքի պատմությունը հիմքից ուսումնասիրում է»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շոտլանդիայի հետ ի՞նչ գործ ունեք: Մեզ մոտ գները, իրոք, անտրամաբանական բարձր է: էլ չասած, որ վկայականն էլ, հաճախ, սխալներով է տրվում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30