Բուդապեշտում այսօր մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում գերազանց մրցելույթներ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 66 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Դեւիդ Սաֆարյանը:
Հայ ըմբիշը միմյանց հետեւից հաղթել է ռումինացի Գեորգե Բուկուրին, լեհ Ռաֆալ Ստատկեւիչին (բացահայտ առավելությամբ), ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւին, վրացի Լեւան Քելեխաշվիլուն եւ մոտ երկու ժամ հետո եզրափակչում աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպելու է Կուբայի ներկայացուցիչ Լիվան Լոպեզի հետ:
Ցավոք, մեր մյուս երկու ըմբիշները՝ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը, մեկնարկային գոտեմարտերը տանուլ են տվել եւ դուրս մնացել մեդալների համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ