Ղազախստանում երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆրանսահայ 89-ամյա երգիչ Շառլ Ազնավուրը խնդրել է, որ իր հետ չխոսեն քաղաքականությունից, հայտնում է Today.kz լրատվականը:
Ազնավուրը, որը նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ասել է, որ գործի բերումով հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ:
Դրանից մեկ օր առաջ Ալմաթայում Ազնավուրին պարգև է շնորհվել «Համաշխարհային երաժշտության մեջ ներդրում անելու համար»:
«Հաճելի էր այդ շնորհին արժանանալը: Ես սիրում եմ ցանկացած պարգևատրումներ ու այն քաղքենիներից չեմ, որոնք կարող են իրենց թույլ տալ հրաժարվել պարգևներից», – ասել է նա:
Կարդացեք նաև
Շառլ Ազնավուրն առաջին անգամ է այցելել Ղազախստան, սակայն նախկինում եղել է հարևան Ուզբեկստանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ