Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկայա Նալեչը Վաշինգտոնում ասել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի շատ ներգրավված լինի Արևելյան Եվրոպայում, հատկապես Արևելյան գործընկերության նախաձեռնություններին աջակցելու հարցում, հայտնում է «Վարշավ Բիզնես Ջուրնալ» լրատվականը:
«Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին, որպեսզի Վաշինգտոնը ձեռնարկի ոչ միայն բանավոր տեսքով քաղաքական հանձնառություններ, այլև Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ բարձր մակարդակի այցելություններ ունենա ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրներ», – ասել է Պելչինսկայա Նալեչը, որն ԱՄՆ-ում հանդիպել է կոնգրեսականների, պետդեպարտամենտի և անվտանգության խորհրդի անդամների հետ:
«Բացի Սիրիայից և բազմաթիվ այլ խնդիրներից, որն այսօր ունի ԱՄՆ-ն, Արևելյան գործընկերությունը նույնպես արժանի է ուշադրության: Եթե գործընկերությունը հաջող ավարտ ունենա, այն ոչ միայն կլինի Եվրոպայի և Լեհաստանի հաջողությունը, այլև ԱՄՆ-ինը ևս, քանի որ տարիների ընթացքում այն նույնպես ներդրումներ է արել տարածաշրջանում», – ասել է Պելչինսկայա Նալեչը՝ ԱՄՆ-ը ներկայացուցիչներին հորդորելով, որ մասնակցեն նոյեմբերի 25-ին Վիլնյուսում նախատեսված Արևելյան Գործընկերության գագաթնաժողովին՝ նշելով, որ այն կարևոր է, քանի որ որոշվելու է արևելյան վեց երկրների ԵՄ-ին ինտեգրվելու ապագան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ