Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ չգիտեն տղաներն աղջիկների մասին, որ կուզենային իմանալ

Սեպտեմբեր 16,2013 18:05
  1. Ինչու՞ են հիմնականում  աղջիկները մտածում դիետաների մասին: Ինչու՞ են նրանք հագնվելիս իրենց ուշադիր զննում հայելու առաջ:
  2. Ինչու՞ են աղջիկները 2 ժամից ավել հարդարվում, եթե նույնը կարող են անել երեսուն րոպեի ընթացքում:
  3. Ինչու՞ են աղջիկները կարճ կիսաշրջազգեստներ հագնում և բարձրակրունկներ կրում, եթե դրանցով չեն կարողանում ազատ տեղաշարժվել:
  4. Շատ աղջիկներ շրթներկը տարածում են  շրթունքներից վեր՝ մինչը քիթը ընկած հատվածը: Ո՞րն է իմաստը:
  5. Ինչի՞ մասին են մտածում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները քնելուց առաջ կամ լողանալիս:
  6. Ինչու՞  են շատ  աղջիկներ ամաչում կարճ զգեստներից, եթե լողափին հագնում են ամենասեքսուալ լողազգեստները:

«Առավոտ երիտասարդականն» այսօր «ուսումնասիրություն» է անցկացրել տղաների շրջանում: Հարցն հետևյալն է. «Ի՞նչ չգիտեն տղաներն  աղջիկների մասին, որ կուզենային իմանալ»: Տղաների մեծամասնությունը կեսկատակ-կեսլուրջ հղեց վերը նշված հարցերը: Եղան նաև այլ հարցեր: «Չեմ հասկանում՝ ինչու՞ են աղջիկները նեղանալիս անջատում հեռախոսը, եթե 10 րոպե հետո  պիտի գրեն, որ իրենք նեղացած են և 15 րոպե հետո զանգեն, ասեն, որ իրենք ավելի շատ են նեղացած տղայի անտարբերությունից»,-հարցնում է 22-ամյա Գրիգորը: Իսկ 17-ամյա  Էդգարը զարմանում է ՝ ինչպե՞ս է ստացվում, որ աղջիկները միշտ գումար են  ունենում  իրենց մոտ, իսկ տղաները հաճախ պարտքեր են կուտակում. «Աղջիկներն  ավելի առատաձեռն են, ավելի շատ են գումար ծախսում, բայց նրանց մոտ գումարը չի վերջանում: Ինձ միշտ հետաքրքրել է այդ հարցը: Աղջիկնե՛ր, որտեղի՞ց եք գումար գտնում,  Ձեր հա՞յրն է տալիս՝ վստահելով, որ գումարը ծխախոտի վրա չեք մատնի, թե՞ փեսացուն»,-հարցնում  է նա:

Ռուսական կայքերից մեկն էլ ՝ headline.kz-ն,   տալիս է տղաներին հետաքրքրող  որոշ հարցերի պատասխանները.

Աղջիկների 90% իր մարմինը իդեալական չի համարում: Նրանք երբեմն ավելի նեղ տաբատներ են կրում նիհարելու ակնկալիքով:

Երբեք չեք հանդիպի մի աղջկա, ով մյուսին նախանձի իրենից  ավել խելացի լինելու համար: Մրցակցությունը սովորաբար ընթանում է արտաքին գեղեցկության շուրջ:

Եթե նույնիսկ աղջիկը չի շպարվում, միևնույն է, Դուք նրա պայուսակում կհայտնաբերեք կոսմետիկա:

Յուրաքանչուր աղջիկ ցավ է ապրում, երբ բաժանվում է իր ընկերոջից, անգամ եթե նա նրան չէր սիրում:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30