Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հովհաննիսյան. «Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջում ենք ոչ միայն ինչ-որ հայհոյանքի համար, այլ նաև որպես մասնագետ»

Սեպտեմբեր 16,2013 17:52

Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանի արած հայտարարությունը, թե փոխադրող կազմակերպությունների միությունը պատրաստ է միանալ քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող ակտիվիստներին, «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը.

«Քաղաքապետարանը ուզում է ներգրավի նախագահ Հրանտ Եղիազարյանին, որը ոչ մի հայտարարություն չի անում, պետական ռեգիստրում գրանցված չէ, ոչ էլ ժողովի արձանագրություններում էլ կա: Ինքը պրն Նավասարդյանի մարդն է, իսկ Նավասարդյանը, Փանոսյանի հայտարարությամբ, հրահրեց ժողովրդին գծի տերերի նկատմամբ, ինքը հայտարարեց 150 դրամ, ընդհատակ գնաց և փոխադրողների դեմ հանեց ժողովրդին: Ուստի պրն Փանոսյանը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ակտիվիստներին, որովհետև ամեն ինչի հրահրողը Հենրիկ Նավասարդյանն է»:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով, հանդիպումներ են տեղի ունենում ակտիվիստների, ազատամարտիկների հետ, որոնց ներկայացնում են իրենց ծրագրերը.
«Մենք ուզում ենք մեր ծրագրերն ու առաջարկները իրենց ներկայացնել, որպեսզի իրենք ավելի հստակ պատկերացնեն, որ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջում ենք ոչ միայն ինչ-որ հայհոյանքի համար, այլ նաև որպես մասնագետ, որպես պառակտող ուժ, որպես բացասական երևույթ: Իրենք էլ հոյակապ են ընդունում ծրագիրը»:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ որպես պայքարի միջոց օգտագործվելու է իրենց ծրագիրը, որը պետք է լուծի մի շարք խնդիրներ և միավորի «գծի տերերին», փոխադրող կազմակերպություններում աշխատող վարորդներին, տաքսու վարորդներին:
Նրա խոսքերով, պայքարի ընթացքում պատրաստ են միավորվել ազատամարտիկների, ակտիվիստների և բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են կյանքը փոխել:
Ծրագիրը ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է վարորդների արհմիություն և բարձրացվելու է սպասարկման որակը:

Ամի ՉՒՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30